Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


Նկար
learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

Այսօրվա քննարկումը.

Բյուջե

Նկար
graphic of house

Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզ

Քննարկեք.Ձեր կարծիքով, ինչո՞ւ է «բյուջեն» Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզի պատը հանդիսանում, այլ ոչ թե շերտերից մեկը։

Կարդացեք.Այսօր, մենք կքննարկենք ֆինանսական ապահովության կառուցման և ինքնապահով դառնալու ամենակարևոր գործիքներից մեկը՝ բյուջեի ստեղծումն ու արդյունավետ օգտագործումը: Բյուջեն իրենից ներկայացնում է ծրագիր։ Բյուջեն օգտագործելիս, դուք ծրագրում եք, թե ինչպես կօգտագործեք ձեր գումարները որոշակի ժամանակահատվածում։

Բյուջեին հետևելով, դուք և ձեր ընտանիքը վերահսկողության տակ կվերցնեք ձեր նյութական կյանքը, կհանեք բնական մարդուն (տես Մոսիա 3.19), և Հոգուն կհրավիրեք ձեր տուն։ Նաև, բյուջետավորումը կարող է օգնել ձեզ պաշտպանել ձեր ընտանիքը դժվարություններից, երբ դուք դրանից գումար հատկացնեք պահուստային ֆոնդի ստեղծման, պարտքի մարման և հետագա ծախսերի խնայողությունների համար:

Բյուջե կազմելը և դրան հետևելը հավատքի գործողություններ են։ Մենք չենք կարող կանխագուշակել ապագան, իսկ ծախսերն աճում են անսպասելիորեն։ Կարևոր է հիշել, որ բյուջեն պետք է ճկուն լինի, որն անընդհատ կարելի է ճշգրտել և բարելավվել։ Երբ այս շաբաթ բյուջե կազմեք, հիշեք, որ ձեր կանոնավոր ընտանեկան խորհուրդների ընթացքում պետք է հետևողականորեն ստուգեք և վերանայեք այն։ Չհուսահատվե՛ք, եթե գերակատարեք բյուջեն։ Հնարավոր է մի քանի ամիս ճշգրտումներ անեք, մինչև ունենաք արդյունավետ բյուջե։

1. Բյուջե կազմեք

Կարդացեք.Հետևյալ վարժությունների օգնությամբ մենք կստեղծենք բյուջե։

Այսօր, ելնելով ձեր գիտելիքից և նրանից, թե ինչ եք սովորել եկամուտներին ու ծախսերին հետևելու դասից, դուք կհաշվարկեք հարցվող գումարները։ Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը կլինի այս վարժության կրկնությունն իրական թվերով՝ օգտվելով այս գլխի վերջում գտնվող աղյուսակից։

Բյուջե կազմելիս սկսեք ձեր եկամուտից։

Կարդացեք.Բյուջեն կազմելու հաջորդ քայլը ձեր ծախսերը դասակարգելն ու գնահատելն է։ Գլուխ 1-ում դուք հետևել եք ձեր ծախսերին և դասակարգել եք դրանք ձեր ստեղծած անվանակարգերում։ Այժմ, մենք ծախսերը կբաժանենք երկու տեսակի՝ «հաստատուն» և «փոփոխական»։ Ահա որոշ օրինակներ:

Հաստատուն ծախսեր (Հ)

Փոփոխական ծախսեր (Փ)

Հիպոտեկ/վարձակալություն

Կոմունալ վճարումներ

Ավտոմեքենայի վճարումներ

Մթերք

Ապահովագրության վճարումներ

Ճաշել դրսում

Տասանորդ

Վառելիք և ճանապարհածախս

Պահուստային ֆոնդ

Տնային պարագաներ

Այլ վճարներ

Ժամանց

Հաստատուն ծախսեր

Կարդացեք.Հաստատուն ծախսերը որոշված գումարներ են և չեն փոխվում։ Այդ ծախսերի մեծ մասն ամսական են, բայց կլինեն այնպիսի ծախսեր, որոնք ավելի հաճախակի կամ ավելի քիչ կպատահեն։ Հաստատուն ծախսերը չեն կարող ուղղակիորեն վերահսկվել ծախսերի սովորույթների կողմից, փոխարենը, հաստատուն ծախսերը վերահսկվում են ձեր իրավիճակից և, համապատասխանաբար, փոփոխություններից ելնելով։ Հաստատուն ծախսերը որոշելու լավագույն եղանակը հարցնելն է. «Արդյո՞ք այս ծախսը պարբերաբար է կատարվում, և արդյո՞ք ամեն ամիս նույն գումարն է կազմում»: Ընդհանուր օրինակների թվում են՝ հիպոտեկը, վարձակալությունը, ավտոմեքենայի վճարները և որոշ ծախսերը, ինչպիսիք են՝ ինտերնետի, մալուխի կամ բջջային հեռախոսի վճարները:

Կան նաև հաստատուն ծախսեր, որոնք ամսական չեն կատարվում: Երբեմն, ծախսերը կատարվում են տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային: Օրինակ, եթե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում վճարեք ավտոմեքենայի ապահովագրության համար կամ յուրաքանչյուր 12 ամսվա ընթացքում վճարեք կյանքի ապահովագրության համար, ապա դա հաստատուն ծախս է: Այդ հաստատուն ծախսը բյուջեի մեջ լրացնելու համար ընդհանուր գումարը բաժանեք վճարումների միջև ընկած ամիսների վրա։ Թեև, դուք այդ գումարն ամսական չեք վճարելու, դուք ամեն ամիս մի կողմ կդնեք գումարի անհրաժեշտ մասը, որպեսզի վճարեք այն, երբ ժամանակը գա։

Փոփոխական ծախսեր

Կարդացեք.Փոփոխական ծախսերն ամեն ամիս նույնը չեն։ Կան որոշ փոփոխական ծախսեր, որոնք անմիջապես չեն վերահսկվում ծախսելու ձեր սովորույթների կողմից։ Օրինակ, ձեր կոմունալ վճարների ծախսերը (ջուր, գազ, էլեկտրականություն և այլն) տատանվում են օգտագործումից կախված։ Այնուամենայնիվ, չնայած ամսական գումարը կարող է տարբեր լինել, դուք դեռևս կարող եք բյուջետավորել այդ ծախսերը։

Բյուջե կազմելիս ամենակարևոր փոփոխական ծախսերն այն ծախսերն են, որոնք դուք կարող եք առավելագույնս վերահսկել։ Դրանք անմիջապես վերահսկվում են ծախսելու ձեր սովորույթների կողմից։ Այդ ծախսերից շատերը բացահայտելու լավագույն եղանակն է հարցնել ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես դա գնում եմ խանութից (կամ առցանց)»։ Փոփոխական շատ ծախսերի համար դուք կարող եք այդ անվանակարգում շատ կամ քիչ ծախսել։ Օրինակներից են՝ մթերքը, վառելիքը, դրսում ճաշելը, բջջային հեռախոսները և ժամանցը։

Բյուջեի նմուշի վարժություն (Գնահատված արժեքներ)

Նկարագրություն

Տեսակ

Եկամուտ

Ծախս

Մնացորդ

Եկամուտ

(ՉԿ)

Մնացորդ

Բյուջեի օրինակ

Նկարագրություն

Տեսակ

Եկամուտ

Ծախս

Մնացորդ

Եկամուտ

(ՉԿ)

1000

  • Տասանորդ և նվիրատվություններ

Հ

110

890

  • Մեկամսյա պահուստային ֆոնդ

Հ

50

840

  • Ապահովագրություն

Հ

80

760

  • Վարձավճար

Հ

300

460

  • Կոմունալ վճարներ

Փ

30

430

  • Մթերք և սնունդ

Փ

230

200

  • Պարտքի մարում

Փ

80

120

  • Տրանսպորտային ծախսեր

Փ

50

70

  • Ժամանց

Փ

30

40

  • Այլ դրույթներ

Փ

40

0

Մնացորդ

0

2. Մնացորդ և բյուջե

Կարդացեք.Երբ կազմեք ձեր բյուջեն, դուք կնկատեք, որ ավելի շատ ծախսել եք, քան՝ եկամուտ ստացել։ Եթե ձեր մոտ այդպես է ստացվել, ապա դուք միայնակ չեք։ Եվ դա խնդիր է, որը կարող եք լուծել։ Կա այդ խնդրի լուծման երկու եղանակ. վաստակել ավելի շատ եկամուտ կամ ծախսել ավելի քիչ գումար։ Այս պահի համար եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք բյուջեի օգնությամբ ծախսել ավելի քիչ՝ սովորելով, թե ինչպես վերահսկել մեր կարիքների վրա ծախսած գումարների չափը։

Դիտեք.«Շարունակեք համբերությամբ» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 66-րդ էջում:)

Նկար
video icon

Քննարկեք.Ժամանակ առ ժամանակ ինչպե՞ս ենք նմանվում այդ երեխաներին։ Ո՞ր երեխան եք դուք։

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք բյուջետավորումը

Կարդացեք.Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Կարևոր եղանակներից [մեկը], որով կարող ենք օգնել մեր երեխաներին դառնալ տնտեսվար մատակարար, ընտանեկան բյուջեի ստեղծումն է։ Ընտանեկան խորհուրդների ժամանակ մենք պետք է պարբերաբար վերանայենք մեր ընտանեկան եկամուտները, խնայողությունները և ծախսերը: Դրա միջոցով մեր երեխաները կհասկանան ցանկության ու կարիքի տարբերությունը և նախապես կծրագրեն ընտանեկան միջոցների իմաստալից օգտագործումը» (“Becoming Provident Providers Spiritually and Temporally,” Ensign or Liahona, May 2009, 9)։

Այս շաբաթ ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ ձեր ամուսնու (կնոջ) հետ կազմեք ձեր ընտանեկան բյուջեն։ Եթե ամուրի եք կամ լրացուցիչ օգնության կարիք կունենաք, կարող եք խորհրդակցել ընկերոջ, ծնողի, ընտանիքի անդամի, մենտորի կամ խմբի անդամի հետ։ Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։

Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշ

Անպայման սկսեք և ավարտեք աղոթքով, որպեսզի հրավիրեք Հոգուն։

Մաս 1. Վերանայեք

  • Որքա՞ն եք ծախսում յուրաքանչյուր անվանակարգում։

  • Ի՞նչ առումներով է բյուջետավորումը հանդիսանում հավատքի գործողություն։

Մաս 2. Ծրագրեք

  • Օգտվելով այս գլխի հրահանգներից՝ կազմեք բյուջե։ Լրացրեք 67-րդ էջի «Իմ բյուջեն» աղյուսակը։

  • Արդյո՞ք իրատես եք եղել բյուջեի յուրաքանչյուր անվանակարգում։

  • Անհրաժեշտության դեպքում, ձեր բյուջեի ո՞ր կետում կարող եք ավելի քիչ ծախսել, որպեսզի այն հավասարակշռված լինի կամ ձեր ծախսերն ավելի համապատասխանեն ձեր կարիքներին կամ արժեքներին: