Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


Նկար
learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

Այսօրվա քննարկումը.

2 Պաշտպանել ձեր ընտանիքը դժվարություններից

Նկար
graphic of house

Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզ

Բյուջեի և ծախսերի ստուգման կետ

Կարդացեք.Ստուգեք և թարմացրեք ձեր բյուջեն։ Ի՞նչն է լավ ստացվում: Ի՞նչ անվանակարգեր պետք է ճշգրտեք, եթե կան այդպիսիք։ Արդյո՞ք կարող եք ավելի քիչ ծախսել որոշ անվանակարգերում, որպեսզի ավելի արագ կարողանաք խնայել ձեր պահուստային ֆոնդի համար, ազատվել պարտքից կամ խնայել ապագայի համար։ Ձեր պարտավորություններից մեկն այս շաբաթ կլինի՝ քննարկել հետևյալ վարժությունը ընտանեկան խորհրդում։

Խորհեք.Ինչպե՞ս կվարվեք, եթե հանդիպեք ֆինանսական ճգնաժամի։ Ֆինանսական ի՞նչ ճգնաժամեր եք ունեցել անցյալում։

Կարդացեք.Հին Կտակարանում Հովսեփը նախազգուշացրեց Փարավոնին առատության և սովի յոթ տարիների մասին։ Փարավոնն անմիջապես նշանակեց պաշտոնյաներ, որ լավ տարիներից խնայեն ավելցուկը և նախապատրաստվեն վատ տարիներին (տես Ծննդոց 41.1–37)։ Թեև, հնարավոր է, որ մենք հստակ մարգարեություն չունենանք, թե երբ կգան լավ և վատ ժամանակները, մարգարեներն այսօր հորդորում են մեզ պատրաստվել ճգնաժամերին, հատկապես, երբ ամեն ինչ լավ է ընթանում:

Այս գլխում կսովորենք, թե ինչ պետք է անենք ֆինանսական ճգնաժամերի դեպքում և ինչպես նախապատրաստվենք ճգնաժամերին, նախքան դրանք տեղի կունենան։

Քննարկեք.Ի՞նչ տեսակի ֆինանսական ճգնաժամերի կարող եք հանդիպել։ Խմբի արտահայտած մտքերը գրեք ներքևում։

1. Սովորեք կառավարել ֆինանսական ճգնաժամերը

Կարդացեք.Արտակարգ իրավիճակների կամ հրդեհային փախուստի ծրագրի նման, ֆինանսական ճգնաժամի դեպքում դուք պետք է ունենաք գործողությունների ծրագիր, որին հեշտ է հետևել։ Երեց Մարվին Ջ. Էշթոնը փորձությունները կառավարելու վերաբերյալ հարց է տվել. «Կարո՞ղ եք հանգիստ նստել, վերանայել փաստերը և թվարկել գործողությունների հնարավոր ծրագրերը: Կարո՞ղ եք բացահայտել պատճառները և որոշել բուժման միջոցները: Լուռ մտորումները կարող են ավելի արագ լուծել խնդիրները, քան խելահեղ ուժը» “ (“Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, Nov. 1981, 88)։ Նախապես որոշելով, թե ինչպես լուծել ֆինանսական ճգնաժամերը, դուք զգացմունքորեն և ֆինանսապես պատրաստ կլինեք, և երբ դժվարությունները անհանգստացնեն ձեզ, կկարողանաք կանխել որոշ ճգնաժամեր ապագայում: Ֆինանսական ճգնաժամի կառավարումը պահանջում է երկու քայլ` գնահատել իրավիճակը և համապատասխան գործողություններ ձեռնարկել:

Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր, որ որոշեք, թե ինչպես կառավարել ֆինանսական ճգնաժամերը։ Անցյալում ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ հաղթահարել ճգնաժամերը։

Գնահատեք իրավիճակը

Կարդացեք.Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել ֆինանսական ճգնաժամերը, կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ազնվորեն վճարո՞ւմ եք ձեր տասանորդն ու նվիրատվությունները։ Արդյո՞ք ձեր կյանքն ապրում եք այնպես, որ արժանի լինեք Աստծո օրհնություններին։

  • Արտակարգ իրավիճակների դեմ ի՞նչ նախազգուշական միջոցներ եք ձեռնարկել, որոնք կօգնեն ձեզ դիմակայել ներկայիս մարտահրավերին։ Արդյո՞ք ունեք մթերքի և ջրի պահեստ, պահուստային ֆոնդ և պատշաճ ապահովագրություն։

  • Որտե՞ղ եք թերացել արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելիս։

  • Ապահովագրության ի՞նչ ծածկույթ ունեք, որը մասամբ կամ ամբողջությամբ կարող է փոխհատուցել այդ մարտահրավերը։

  • Որքա՞ն ժամանակ կկարողանաք պահել ձեր պահուստային ֆոնդը։

  • Անհրաժեշտության դեպքում, ձեր բյուջեում կամ պարտքից ազատվելու ծրագրի մեջ արդյո՞ք տեղ եք թողել ժամանակավոր ճշգրտումների համար։

Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր, որ նախքան գործողություն ձեռնարկելը մանրակրկիտ գնահատեք իրավիճակը:

Գործողություն ձեռնարկեք

Կարդացեք.Կախված ձեր ֆինանսական ճգնաժամի տեսակից և ծանրությունից, կան տարբեր գործողություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ձեր ֆինանսական մարտահրավերները: Թեև այդ գործողությունները չեն կարող կիրառվել բոլոր իրավիճակներում, հետևյալ քայլերը կարող են ձեզ մտքեր ներշնչել, թե ինչ կարելի է անել ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Զանգահարեք ձեր ապահովագրական ընկերությանը

Կարդացեք.Ֆինանսական ճգնաժամեր կարող են լինել՝ առողջական շտապ օգնությունը, ավտովթարը, տան վերանորոգումը կամ աշխատանքի կորուստը: Նման իրավիճակների համար, նախքան խուճապի մատնվելը կամ այլ գործողություններ կատարելը, զանգահարեք ձեր ապահովագրական գործակալին, որպեսզի ստուգեք ձեր ապահովագրական ծածկույթը։ Ծածկույթի մասին այդ հարցումը բոլորովին չի նշանակում, որ դուք հայց եք լրացնում։ Բայց եթե ձեր իրավիճակը փոխհատուցվում է, դուք կհասկանաք, թե որքան կկազմեն ձեր անձնական ծախսերը։

Քննարկեք.Ֆինանսական ո՞ր ճգնաժամերի դեպքում արժե զանգել ձեր ապահովագրական ընկերությանը։

Օգտագործեք ձեր պահուստային ֆոնդը

Կարդացեք.Ձեր պահուստային ֆոնդի նպատակը ֆինանսական ճգնաժամերի հաղթահարումն է։ Մեղավոր մի զգացեք այդ իրավիճակներում ֆոնդն օգտագործելուց։ Ձեր պահուստային ֆոնդը կարող եք օգտագործել ձեր բոլոր կարիքների ժամանակ, այդ թվում՝ ապրուստի ծախսերի և ապահովագրության չհատուցվող գումարների համար։ Խելամիտ կերպով այն օգտագործեք ճիշտ գործերի դեպքերում և ճիշտ ժամանակին։ Եթե պահուստային ֆոնդից գումարներ եք օգտագործել, հնարավորինս արագ վերականգնեք այդ գումարները։

Առաջին հերթին վճարեք ձեր ամենակարևոր ծախսերն ու վճարները

Կարդացեք.Մանրակրկիտ ուսումնասիրեք ձեր բոլոր ծախսերը և վճարները և որոշեք, թե որոնց մասին պետք է անմիջապես հոգ տանեք և որոնք կարելի է, մեծ տուգանքներից խուսափելով, հետաձգել կարճ ժամանակով: Միգուցե, կարիք լինի զանգահարել ձեր պարտատերերին և ստուգել, թե արդյոք նրանք ունեն դժվարությունների համար նախատեսված ժամանակավոր արտոնյալ ժամանակահատված, անտոկոս մաս-մաս վճարման կամ վերջնաժամկետի երկարացման տարբերակներ: Եղեք իմաստուն, թե ինչ ծախսեր եք վճարում առաջին հերթին և ստուգեք այլ վճարումները հետաձգելու բացասական հետևանքները: Անհրաժեշտության դեպքում, միգուցե ժամանակավորապես կրճատեք անհարկի ծախսերը։ Նախքան այլ ծախսեր վճարելը, կենտրոնացեք սննդամթերքի, ապաստանի, կոմունալ ծառայությունների և անհրաժեշտ փոխադրումների վրա:

Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր առաջնահերթ վճարել նշված ծախսերը։

Զանգահարեք ձեր պարտատերերին

Կարդացեք.Ծայրահեղ դեպքերում, խելամիտ կլինի զանգահարել ձեր պարտատերերին և բացատրել ներկայիս իրավիճակը։ Կախված ճգնաժամից, դուք կարող եք խնդրել նրանց.

  • Ժամանակավորապես հետաձգել կամ կրճատել վճարումները։

  • Ընդլայնել կամ մշտապես փոփոխել վարկի պայմանները:

Թեև դա կարող է կիրառելի լինել միայն ծայրահեղ դեպքերում, զգուշացեք, որ հետաձգելով վճարումները կամ փոխելով վարկի պայմանները, կարող են առաջանալ լրացուցիչ վճարներ և երկարաժամկետ հեռանկարում վարկը ավելի թանկ դարձնել:

Բացահայտեք այլ միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել

Կարդացեք.Մենք պատասխանատու ենք ինքներս մեզ և մեր ընտանիքներին ապահովելու համար: Այնուամենայնիվ, կարող են լինել ժամանակներ, երբ մենք պետք է ժամանակավորապես ապավինենք ուրիշներին։ Այլ միջոցներ փնտրելիս, զգուշացեք, որպեսզի երկար ժամանակով կախվածության մեջ չընկնեք օգնությունից, քանի որ դա կխանգարի ձեր հոգևոր և աշխարհիկ առաջընթացին: Ինչպես կարդացինք 2-րդ գլխում, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանեց, որ նյութական օգնություն խնդրելու համար գոյություն ունի չորս աստիճան.

Նկար
financial reliance
  1. Մենք ինքներս. Նախ պետք է անեք այն ամենը, ինչ դուք կարող եք, որպեսզի ապահովեք ձեր ընտանիքի կարիքները և մեղմացնեք անմիջական սպառնալիքը:

  2. Ընտանիքը. Եթե չեք կարողանում ձեր ուժերի սահմաններում բավարարել հիմնական ֆինանսական կարիքները, անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր ֆինանսական օգնություն ստանալու համար պետք է դիմեք անմիջական ընտանիքին կամ բարեկամներին՝ լինի դա բնակարանի, սննդի, թե այլ կարիքների համար։

  3. Եկեղեցին. Ձեր ուժերի սահմաններում հնարավոր ամեն բան անելուց և ընտանիքից օգնություն փնտրելուց հետո, միգուցե կարիք լինի հանդիպել Եկեղեցու ձեր ղեկավարների հետ (եպիսկոպոսի, ճյուղի նախագահի կամ Սփոփող Միության նախագահի), որպեսզի քննարկեք այլ տարբերակները։ Հիշեք, որ ձեր Եկեղեցու ղեկավարները իմաստուն կերպով հրահանգված են անհրաժեշտության դեպքում օգնել մարդկանց՝ ապահովել կյանքը, ոչ թե ապրելակերպը:

  4. Համայնքը. Միգուցե, համայնքային կամ պետական աջակցության տարբեր ծրագրեր մատչելի լինեն ձեզ համար, որոնք կարող են ֆինանսական կամ այլ տեսակի օգնություն տրամադրել, ինչպիսիք են՝ զբաղվածության խորհրդատվություն, բնակարանային օգնություն, նորածինների և մայրական առողջության համար սննդային աջակցություն և այլն։ Հիշեք, որ այդ ծրագրերը նախատեսված են կարճաժամկետ օգնություն տրամադրելու համար: Երկարաժամկետ օգնություն մի սպասեք նրանցից։

Քննարկեք.Ինչո՞ւ պետք է օգնություն խնդրենք մեր ընտանիքից՝ նախքան Եկեղեցու և համայնքի օգնությունը փնտրելը: Ձեր խմբի բացահայտած ո՞ր միջոցներն են ձեր տարածքում առկա ճգնաժամի հաղթահարման համար:

2. Բարձրացրեք արտակարգ իրավիճակներին ձեր պատրաստվածությունը

Կարդացեք.Դուք պետք է ունենաք կամ աշխատեք ձեր մեկամսյա պահուստային ֆոնդի ուղղությամբ։ Ձեր պատրաստվածությունը դրանով չպետք է ավարտվի։ Աշխատեք ազատվել սպառողական պարտքից, իսկ այնուհետև ստեղծեք երեքից վեց ամսվա պահուստային ֆոնդ և ձեր եկամուտը պաշտպանելու համար ձեռք բերեք ապահովագրություն։

Ստեղծեք երեքից վեց ամսվա պահուստային ֆոնդ

Կարդացեք.Ձեր բոլոր սպառողական պարտքերը մարելուց հետո հաջորդ քայլով պետք է ձեր մեկամսյա պահուստային ֆոնդը դարձնեք երեքից վեց ամսվա պահուստային ֆոնդ։ Հիշեք, որ ձեր պահուստային ֆոնդի գումարը ապահով վայրում պահեք, որպեսզի կարողանաք հանել այն առանց տուգանքի ենթարկվելու։ Որքան հնարավոր է, արագ մեծացրեք այդ գումարները, որպեսզի ավելի լավ պատրաստվեք ֆինանսական ճգնաժամերին։ Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը լինելու է այն, որ գնահատեք ձեր պահուստային ֆոնդը և շարունակեք մարել ձեր սպառողական պարտքերը։

Ձեռք բերեք եկամտի համապատասխան ապահովագրություն

Նշում. Միգուցե այս տեղեկությունը կիրառելի չլինի ձեր տարածաշրջանում կամ տարածքում։

Կարդացեք.Ձեր ամենակարևոր ակտիվներից մեկը ձեր եկամուտն է: Ձեր տարածքում փնտրեք անաշխատունակության և կյանքի ապահովագրության հեղինակավոր ընկերություններ և, որքան հնարավոր է, շուտ ձեռք բերեք համապատասխան ապահովագրական ծածկույթ։

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք ֆինանսական ճգնաժամերին պատրաստվելու կարևորությունը

Կարդացեք.Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը լինելու է այն, որ քննարկեք «Բյուջեի և ծախսերի ստուգման կետի» (տես 147-րդ էջ) ձեր պատասխանները և ֆինանսական ճգնաժամերին ձեր պատրաստվածության հարցերը։ Քննարկեք ձեր ընտանիքում առաջացող հնարավոր արտակարգ իրավիճակները, ինչպես կարող եք պատրաստվել դրանց, ինչ ապահովագրության կարիք կունենաք, որպեսզի պաշտպանեք ինքներդ ձեզ և անհրաժեշտության դեպքում՝ պարտատերերին զանգահարելու ծրագրերը Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։ Հիշե՛ք, եթե դուք ամուսնացած չեք, ապա ձեր ընտանեկան խորհուրդը կարող է բաղկացած լինել ձեր սենյակում ապրող մարդուց, ընկերոջից, ընտանիքի անդամից կամ մենտորից։