Ինքնապահովում
Զեկուցել


Նկար
report icon
Զեկուցել. Առավելագույն ժամանակը՝ 25 րոպե

Նախորդ շաբաթվա պարտավորությունները

  1. Կիրառել և կիսվել նախորդ շաբաթվա Իմ հիմքը սկզբունքով։

  2. Հետևել իմ եկամուտներին ու ծախսերին։

  3. Ընտանեկան խորհրդում քննարկել տասանորդը և նվիրատվությունները։

  4. Կապ հաստատել իմ գործընկերոջ հետ և աջակցել նրան:

Քայլ 1. Գնահատեք գործընկերոջ հետ (5 րոպե)

Մի քանի րոպե հատկացրեք և գնահատեք այս շաբաթ ձեր պարտավորությունները պահելու ջանքերը։ Օգտվեք այս աշխատանքային տետրի սկզբում գտնվող «Գնահատել իմ ջանքերը» բաժնից։ Ձեր գնահատականով կիսվեք ձեր գործընկերոջ հետ և նրա հետ քննարկեք հետևյալ հարցը։ Այնուհետև նա կստորագրի նշված վանդակում։

Քննարկեք.Ի՞նչ դժվարություններ եք ունեցել այս շաբաթվա ձեր պարտավորությունները պահելիս:

Նկար
evaluating my efforts thumbnail

Քայլ 2. Զեկուցեք խմբին (8 րոպե)

Ձեր ջանքերը գնահատելուց հետո վերադարձեք և զեկուցեք ձեր արդյունքները։ Մոտեցեք խմբի բոլոր անդամներին և առանձին նշեք, թե դուք նախորդ շաբաթվա պարտավորությունները գնահատել եք «կարմիր», «դեղին», թե «կանաչ» գույներով։

Քայլ 3. Կիսվեք ձեր փորձառություններով (10 րոպե)

Այժմ, խմբի հետ կիսվեք ձեր փորձառություններով այն մասին, թե ինչ եք սովորել նախորդ շաբաթվա պարտավորությունները պահելիս։

    Քննարկեք.
  • Իմ հիմքը սկզբունքը կիրառելիս կամ կիսվելիս, ի՞նչ փորձառություններ եք ունեցել։

  • Տիրոջ հետ խորհրդակցելն ինչպե՞ս է օգնում ձեզ։

  • Ի՞նչ սովորեցիք ձեր եկամուտներին ու ծախսերին հետևելիս։

  • Գործընկերոջ հետ համագործակցելն ինչպե՞ս է օգնում ձեզ։

Քայլ 4. Ընտրեք գործընկերներ (2 րոպե)

Հաջորդ շաբաթվա համար խմբից ընտրեք գործընկեր։ Սովորաբար, գործընկերները նույն սեռի մարդիկ են և նույն ընտանիքի անդամներ չեն:

Մի քանի րոպե հատկացրեք և ծանոթացեք ձեր գործընկերոջ հետ։ Ներկայացեք և քննարկեք, թե ինչպես եք իրար հետ հաղորդակցվելու շաբաթվա ընթացքում։

Գործընկերոջ անունը

Կոնտակտային տվյալները

Գրեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու իրար հետ այդ շաբաթ։

կիրակի

երկուշաբթի

երեք-ՇԱԲԹԻ

չորԵՔ-շաբթի

հինգշաբթի

ուրբաթ

շաբաթ