Իմ հիմքը. Օգտագործեք ժամանակն իմաստությամբ. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Ինչո՞ւ է ժամանակն Աստծո մեծագույն պարգևներից մեկը։
-
Դիտեք.«Ժամանակի պարգևը» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 91-րդ էջը:)
Ժամանակի պարգևը
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, ընտրեք դերերը և կարդացեք այս սցենարը:
Կոֆի. Ողջույն, Քույր Բենկոսի։ Ինչպե՞ս եք։
Քույր Բենկոսի. Լա՞վ ես, Կոֆի։
Կոֆի. Օհ, Քույր Բենկոսի։ Այնքան զբաղված եմ: Ես պետք է աշխատեմ, ծառայեմ և օգնեմ ընտանիքիս, հետո էլ իմ ֆուտբոլը։ Ես ժամանակ չունեմ:
Քույր Բ. Կոֆի, ողջ ժամանակը քոնն է։
Կոֆի.: Ի՞նչ։
Քույր Բ. Տղա՛ս, Աստված տվել է մեզ մեծ պարգև՝ մեր ժամանակը։ Մենք պետք է անենք այն, ինչը կարևոր է:
Կոֆի. Բայց ինչպե՞ս, Քույր Բենկոսի։ Դուք միշտ այնքան շատ գործ եք անում։ Դուք հաջող ընտանիք և գործ ունեք։ Դուք ծառայում և օրհնում եք շատերին, օրինակ՝ ինձ։ Ես չգիտեմ, թե ինչպես եք դա անում։
Քույր Բ. Իսկապե՞ս ուզում ես իմանալ։ Եթե հանգիստ նստես և լսես, ես կասեմ քեզ իմ գաղտնիքը։
Ամեն առավոտ ես արթնանում եմ արևածագից առաջ։ Ես հագնվում եմ, լվացվում։
Ես կարդում եմ սուրբ գրքերը: Ապա, ես կազմում եմ այդ օրվա գործերի ցուցակը։
Ես մտածում եմ, թե ում կարող եմ ծառայել: Ես աղոթում եմ Աստծո կամքն իմանալու համար: Եվ ես լսում եմ։
Երբեմն մտքիս են գալիս մարդկանց անուններ կամ դեմքեր։ Ես ավելացնում եմ դրանք իմ ցուցակին։
Կոֆի. Այդպե՞ս եք միշտ իմանում, թե ում պետք է ծառայեք։
Քույր Բ. Այո, Կոֆի։ Եվ ես աղոթում եմ ուժ և իմաստություն ունենալու համար։ Ես աղոթում եմ, որ Աստված «սրբագործի իմ աշխատանքը»: Այդպես է ասվում 2 Նեփի 32-ում։
Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան: Ես խոստանում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ: Ես խնդրում եմ, որ Նա անի այն մասը, որը ես չեմ կարող:
Ապա նայում եմ ցուցակիս։ Ես գրում եմ 1 իմ ամենակարևոր գործի դիմաց, 2՝ մյուսի։
Կոֆի. Ինչպե՞ս եք իմանում, որն է կարևոր։
Քույր Բ. Ես լսում եմ, երբ աղոթում եմ։ Ապա սկսում եմ աշխատել։ Ես նայում եմ համար 1-ին և աշխատում առաջինը դա անել, հետո 2-ը։
Երբեմն փոփոխություններ են կատարվում։ Սուրբ Հոգին ասում է ինձ այլ բան անել: Դա լավ է։
Ես շատ եմ աշխատում, բայց հոգիս խաղաղ է։ Ես գիտեմ, որ Աստված կօգնի ինձ:
Այսպիսով, իմ ցուցակով և Հոգով ես անում եմ այն, ինչը կարևոր է, Կոֆի։
Կոֆի. Դա հեշտ է հնչում, բայց միևնույն ժամանակ` բարդ։
Քույր Բ. Դու իրավացի ես։ Երբ վերջապես պատրաստվում եմ քնելու, ես աղոթում եմ։ Ես զեկուցում եմ Երկնային Հորը: Ես պատմում եմ Նրան, թե ինչպես անցավ օրը: Ես հարցեր եմ տալիս։ Ես հարցնում եմ, թե ինչը ավելի լավ կարող եմ անել։ Ես լսում եմ։ Ես հաճախ եմ զգում Նրա սերը։ Ես գիտեմ, որ Նա օգնում է ավելի լավ անել այն, ինչ ես փորձում եմ անել։ Ապա ես խաղաղություն եմ զգում, Կոֆի, և քնում եմ։
Կոֆի. Դա լավ է, Բենկոսի մայրիկ։ Ես նույնպես ուզում եմ այդ խաղաղությունը զգալ: Ես ուզում եմ օգտագործել իմ ժամանակը: Ես ուզում եմ ավելի լավ աշխատել և ծառայել:
Վերադարձ 90-րդ էջ։
-
Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք Քույր Բենկոսիից:
-
Կարդացեք.Ալմա 34.32 հատվածը և Նախագահ Բրիգամ Յանգի մեջբերումը (աջից)։
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
-
Վարժվեք կատարել այդ քայլերը ամեն օր ձեր ժամանակն ավելի իմաստուն օգտագործելու համար։ Ամեն երեկո աղոթքով զեկուցեք Երկնային Հորը:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ժամանակն իմաստուն օգտագործելու մասին։
-