Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


Նկար
learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

Այսօրվա քննարկումը.

4 Խնայեք և ներդրեք ապագայի համար

Նկար
graphic of house

Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզ

Կարդացեք.Երբ մարդիկ լսեն ներդնել եզրույթը, նրանք կարող են մտածել աղմկոտ և քաոսային առևտրային մի սենյակի մասին, որտեղ մարդիկ վաճառում են բաժնետոմսեր և պարտատոմսեր։ Թեև, դա ևս կարող է լինել ներդրման մի մասը, ներդրումը նաև ժամանակը, ջանքերը կամ փողն ինչ-որ գործի մեջ դնելն է։ Այս իմաստով ներդնումն ինքնապահովման մի մասն է։

Այս գլխում դուք կքննարկեք ներդրման երեք եղանակներ.

  1. Գումար խնայեք

  2. Քննարկեք տան սեփականության հարցը

  3. Ձգտեք կրթություն ձեռք բերել

1. Գումար խնայեք

Խորհեք.Երկու րոպե մտածեք հետևյալ հարցի շուրջ և գրի առեք ձեր մտքերը. Ամենաշատն ինչի՞ համար կուզենայի խնայել։

Կարդացեք.Ներդնելու ամենահեշտ եղանակներից մեկը գումար խնայելն է։ Դուք աշխատել եք ստեղծել պահուստային ֆոնդ՝ սկսելով մեկ ամսվա համարժեք ծախսերի չափով և դարձնելով այն մինչև երեք կամ նույնիսկ վեց ամսվա համարժեք ծախսերի չափ։ Պատկերացրեք հնարավորությունները, եթե դուք շարունակեք խնայել, նույնիսկ, պահուստային մեծ ֆոնդ ստեղծելուց հետո:

Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է. «Ինքներդ ձեզ վճարեք որոշված մի գումար և անմիջապես ավելացրեք ձեր խնայողությունների մեջ։ … Ինձ համար զարմանալի է, որ շատ մարդիկ իրենց ամբողջ կյանքն աշխատում են նպարավաճառի, տանտիրոջ, էներգետիկ ընկերության, ավտոմեքենայի վաճառողի և բանկի համար և այդուհանդերձ չեն մտածում իրենց անձնական ջանքերի մասին, որ իրենց ոչինչ չեն վճարում» (“Becoming Self-Reliant,” Ensign, Nov. 1991, 66)։

Ինչպես ավելի վաղ լուսաբանվեց տարայի օրինակի մեջ, կարևոր է «վճարել ինքներդ ձեզ» առաջին հերթին՝ գումար ներդնելով խնայողությունների մեջ։ Դրա շնորհիվ դուք կկառուցեք ֆինանսական ապահովություն։

Նկար
common approach jars
Նկար
self-reliant approach jars

Քննարկեք.Ժամանակ հատկացրեք և կրկին վերանայեք տարայի օրինակը։ Ի՞նչն է ձեզ համար ամենաիմաստալիցն այդ օրինակում։ Ինչպե՞ս եք հավատք ցուցադրում՝ կիրառելով ինքնապահով մոտեցումը։

2. Քննարկեք տան սեփականության հարցը

Կարդացեք.Տուն գնելը ներդրման մեկ այլ եղանակ կարող է լինել։ Սակայն, տուն գնելը ոչ բոլորի համար է, և հաճախ վարձակալությունն ավելի լավ տարբերակ է։

Կարդացեք.Տուն գնողները պետք է հիշեն այս երկու սկզբունքները.

  • Տուն գնեք միայն այն ժամանակ, երբ այն իմաստ ունի ձեզ համար։

  • Գնեք միայն այն, ինչի համար կարող եք հանգիստ վճարել։

Այժմ, եկեք քննարկենք որոշ գործոններ, որոնք կարող են ազդել այդ սկզբունքների վրա։

Քննարկեք.Ինչո՞ւ են այդ հարցերը կարևոր հաշվի առնել տուն գնելուց առաջ։

Կարդացեք.Մարդկանց մեծ մասը տունը գնում է վարկի միջոցով, որը կոչվում է հիպոտեկ։ Այդ հիպոտեկը պարտք է, և դրա վրա տոկոսներ են ավելանում։ Դուք պետք է ամսական վճարումներ անեք և հետ վերադարձնեք վարկը։

Երկարաժամկետ ֆինանսական կայունության համար հիպոտեկի ձեր ամսական վճարումները չպետք է գերազանցեն ձեր ամսական աշխատավարձի 25 տոկոսը։ Դրա միջոցով կողմնորոշվեք, թե որքան կարող եք վճարել, այլ ոչ թե որքան կարող է վարկատուն թույլ տալ ձեզ պարտք վերցնել։

Քննարկեք.Ի՞նչ է նշանակում ձեզ համար գնել մի տուն, որի համար կարող եք հանգիստ վճարումներ անել։

Կարդացեք.Նկատի ունեցեք, որ բացի հիպոտեկից կան նաև այլ ծախսեր տան սեփականության ժամանակ։ Երբ ունեք տուն, դուք պարտավոր եք վճարել սպասարկման ծախսերի համար։ Իրերը կոտրվում, մաշվում են, իսկ երբեմն, թարմացնելու կարիք է լինում։ Սովորաբար, ֆինանսական խորհրդատուները խորհուրդ են տալիս խնայել ձեր տան գումարի 1 տոկոսը տարեկան սպասարկման համար։

Դուրս գալ հիպոտեկի պարտքից

Կարդացեք.Ինչպես նախկինում ասվեց, հիպոտեկը վարկ է, այն պարտք է, և նրա վրա ավելանում են տոկոսներ։ Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկի ուսմունքները վերահաստատելով Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ասել է. «Թող բոլոր ընտանիքների ղեկավարները ձգտեն ունենալ իրենց սեփական տունը, որն ազատ կլինի հիպոտեկից» (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, Nov. 1980, 33)։ Հիպոտեկի վաղաժամ վճարումը կարող է պահանջել որոշ զոհաբերություններ, բայց որքան արագ մարեք այն, այնքան ավելի շատ գումար կխնայեք տոկոսների մեջ։ Ձեր հիպոտեկը մարելու համար կա երկու տարբերակ.

  • Վճարեք ավել գումար

  • Ձևակերպեք ցածր տոկոսադրույքով ավելի կարճաժամկետ վարկ

Մայր գումարին ավել գումար վճարելու արդյունքում կարող եք խնայել վճարումների բազմաթիվ տարիներ և տասնյակ հազարավոր դոլարներ տոկոսների մեջ։ Օրինակ, եթե ունենաք 150000 գումարով 30 տարվա հիպոտեկ 4.5 տոկոս տոկոսադրույքով, դուք կվճարեք 123610 տոկոսներ վարկի ողջ ժամանակաշրջանի համար։ Ստորև բերված աղյուսակում տեսեք, թե որքան ժամանակ և գումար կարող եք խնայել՝ լրացուցիչ վճարելով ամսական 100 կամ 200:

ամսական 100 լրացուցիչ

ամսական 200 լրացուցիչ

Խնայած ժամանակ

Գրեթե 7 տարի

Գրեթե 11 տարի

Խնայած գումարներ

29715

47462

Հիպոտեկը արագ վճարելու մեկ այլ տարբերակը ավելի կարճ ժամկետով հիպոտեկ ձեռք բերելն է։ Կարճաժամկետ հիպոտեկները, սովորաբար, ունենում են ցածր տոկոսադրույքներ։ Ձեր ամսական վճարումները բարձր են, բայց դուք կխնայեք վճարումների տարիներ և հազարավոր դոլարներ տոկոսների մեջ։

Եկեք համեմատենք նույն հիպոտեկը, բայց այս անգամ արդեն 15 տարի ժամկետով։ Սկզբնական օրինակը 150000 գումարով 30 տարվա հիփոթեք էր, որն ուներ 4.5 տոկոս տոկոսադրույք։ Եկեք դա համեմատենք 15 տարի ժամկետով հիպոտեկի հետ, որն ունի 3.5 տոկոս տոկոսադրույք։

30 տարի ժամկետով հիպոտեկ

15 տարի ժամկետով հիպոտեկ

Տոկոսադրույք

4.5%

3.5%

Ամսական վճարում

760

1072

Ընդամենը վճարված տոկոսները

123610

43018

Մարելու ժամանակահատվածը

30 տարի

15 տարի

Այս դեպքում 15 տարի ժամկետով հիպոտեկը նշանակում է ամսական վճարել ավելի քան 312-ով ավել, բայց դա կփրկի ձեզ՝

  • 15 տարի հիպոտեկի վճարումներից։

  • 80000-ից ավել տոկոսներ վճարելուց։

Քննարկեք.Ի՞նչից կկամենայիք հրաժարվել, որպեսզի ավել գումար վճարեիք ձեր հիպոտեկից կամ կարճաժամկետ հիպոտեկ ձևակերպեիք՝ ավելի շուտ պարտքից ազատվելու համար։

3. Ձգտեք կրթություն ձեռք բերել

Կարդացեք.Կրթությունը ներդրումների այլ տարբերակ է։ Սովորաբար, լրացուցիչ վերապատրաստումը կամ կրթությունը գումար կարժենա։ Եթե դուք պատրաստվում եք ներդնել կրթության մեջ, համոզվեք, որ արդյունքում ավելի լավ աշխատանք կունենաք, այնպես որ ձեր ներդրումները լավ շահույթ կբերեն: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խորհուրդ է տվել, որ «Աշխարհը մեծ չափով կվճարի ձեզ այն, ինչին նրա կարծիքով դուք արժանի եք, և ձեր արժեքը կբարձրանա, երբ ձեր նախընտրելի ոլորտում կրթություն և հմտություն ձեռք բերեք» (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 4)։

Երբեմն կարող է պատշաճ լինել, որ պարտք վերցնեք կրթություն ստանալու համար, բայց կան նաև շատ այլ միջոցներ ուսման վճարը տալու համար։ Պարտք վերցնելուց առաջ բացահայտեք բոլոր մյուս տարբերակները։ Եթե, ի վերջո, կրթության համար պարտք վերցնեք, ձգտեք հնարավորինս արագ մարել այն։

Կրթություն հանուն լավ աշխատանքի ինքնապահովման խումբը կարող է հրաշալի տարբերակ լինել, երբ մտածում եք կրթության մեջ ներդնելու ուղղությամբ։

Քննարկեք.Ինչպե՞ս է կրթությունը ներդրում հանդիսանում ձեզ վրա։

Ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ քննարկեք գումար խնայելու, տուն գնելու և կրթության միջոցով ձեզ վրա ներդնելու հարցերը։

Կարդացեք.Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը ընտանեկան խորհրդում կլինի՝ խնայելու, տան սեփականության և ձեր կրթության վրա ներդնելու հարցերի քննարկումը։ Քննարկեք, թե ինչի համար կուզենայիք խնայել, թե արդյոք պետք է վարձակալեք կամ գնեք տուն (կամ ինչպես կարող եք սկսել մարել ձեր հիպոտեկը), և ինչ կրթական նպատակներ, եթե այդպիսիք կան, պետք է իրականացնեք: Կարող եք օգտագործել ներքևում բերված՝ «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։

Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշ

Անպայման սկսեք և ավարտեք աղոթքով, որպեսզի հրավիրեք Հոգուն։

Մաս 1. Վերանայեք

  • Ապագայում, ինչի՞ համար կուզենայիք խնայել։ Վերանայեք ձեր պատասխանը 167-րդ էջի հարցի շուրջ մտածելիս։

  • Որո՞նք են տուն գնելու կամ վարձակալելու դրական և բացասական կողմերը։ Վերանայեք 169-րդ էջի վարժությունը։

Մաս 2. Ծրագրեք

  • Ինչպե՞ս կարող եք խնայել ձեր ապագա կարիքների համար։

  • Եթե ներկայումս տուն չունեք, արդյո՞ք պետք է մտածեք տուն գնելու տարբերակը։ Թե ժամանակավորապես պետք է շարունակեք վարձակալել այն։

  • Եթե ներկայումս տան սեփականատեր եք, ինչպե՞ս կարող եք ավելի արագ մարել ձեր հիպոտեկը։ Կարո՞ղ է արդյոք ձեր տան վաճառքը և ժամանակավորապես վարձակալությունն ավելի լավ տարբերակ լինել ձեր ներկայիս իրավիճակում։

  • Ինչ կրթություն կամ լրացուցիչ կրթություն, եթե այդպիսիք կան, պետք է ներդնեք ավելի լավ աշխատանքի համար: