Ինքնապահովում
Զեկուցել


Նկար
report icon
Զեկուցել. Առավելագույն ժամանակը՝ 25 րոպե

Նախորդ շաբաթվա պարտավորությունները

  1. Կիրառել և կիսվել նախորդ շաբաթվա Իմ հիմքը սկզբունքով։

  2. Շարունակել գումար ներդնել իմ ֆինանսական առաջնահերթության մեջ։

  3. Ընտանեկան խորհրդի ժամանակ քննարկել «Բյուջեի և ծախսերի ստուգման կետի» իմ պատասխանները և ֆինանսական ճգնաժամերին պատրաստվելու հարցերը։

  4. Կապ հաստատել և աջակցել իմ գործընկերոջը:

Քայլ 1. Գնահատեք գործընկերոջ հետ (5 րոպե)

Մի քանի րոպե հատկացրեք և գնահատեք այս շաբաթ ձեր պարտավորությունները պահելու ջանքերը։ Օգտվեք այս աշխատանքային տետրի սկզբում գտնվող «Գնահատել իմ ջանքերը» բաժնից։ Ձեր գնահատականով կիսվեք ձեր գործընկերոջ հետ և նրա հետ քննարկեք հետևյալ հարցը։ Այնուհետև նա կստորագրի նշված վանդակում։

Քննարկեք.Ի՞նչ դժվարություններ եք ունեցել այս շաբաթվա ձեր պարտավորությունները պահելիս:

Նկար
evaluating my efforts thumbnail

Քայլ 2. Զեկուցեք խմբին (8 րոպե)

Ձեր ջանքերը գնահատելուց հետո վերադարձեք և զեկուցեք ձեր արդյունքները։ Մոտեցեք խմբի բոլոր անդամներին և առանձին նշեք, թե դուք նախորդ շաբաթվա պարտավորությունները գնահատել եք «կարմիր», «դեղին», թե «կանաչ» գույներով։

Քայլ 3. Կիսվեք ձեր փորձառություններով (10 րոպե)

Այժմ, խմբի հետ կիսվեք ձեր փորձառություններով այն մասին, թե ինչ եք սովորել նախորդ շաբաթվա պարտավորությունները պահելիս։

    Քննարկեք.
  • Իմ հիմքը սկզբունքը կիրառելիս կամ կիսվելիս ի՞նչ փորձառություններ եք ունեցել։

  • Ինչպե՞ս անցավ բյուջեի և ծախսերի մասին ձեր քննարկումը։

  • Ի՞նչ որոշում եք կայացրել ֆինանսական ճգնաժամերին ավելի լավ պատրաստվելու համար։

Քայլ 4. Ընտրեք գործընկերների (2 րոպե)

Հաջորդ շաբաթվա համար խմբից ընտրեք գործընկեր։ Սովորաբար, գործընկերները նույն սեռի մարդիկ են և նույն ընտանիքի անդամներ չեն:

Մի քանի րոպե հատկացրեք և ծանոթացեք ձեր գործընկերոջ հետ։ Ներկայացեք և քննարկեք, թե ինչպես եք հաղորդակցվելու իրար հետ շաբաթվա ընթացքում։

Գործընկերոջ անունը

Կոնտակտային տվյալները

Գրեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու իրար հետ այդ շաբաթ։

կիրակի

Երկերկուշաբթի

երեքշաբթի

չորեքշաբթի

հինգշաբթի

ուրբաթ

շաբաթ