Իմ հիմքը. Ապրեք հավասարակշռված կյանքով. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Կյանքի առօրյա կարիքներն ինչպե՞ս կարող եմ հավասարակշռված պահել։
-
Դիտեք.«Ափսոսանքների և վճիռների մասին» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 55-րդ էջը:)
Ափսոսանքների և վճիռների մասին
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ. Մի՞թե ճիշտ չէ, որ մենք հաճախ չափից ավելի զբաղված ենք լինում: Եվ ցավալի է ասել, որ մենք նույնիսկ մեր զբաղվածությունն ենք կրում որպես պատվո պիտակ, կարծես զբաղված լինելն ինքնին բարեկարգություն է կամ գերազանց կյանքի նշան:
Մի՞թե այդպես է:
Ես մտածում եմ մեր Տիրոջ և Օրինակի՝ Հիսուս Քրիստոսի և Նրա կարճ կյանքի մասին Գալիլեայի և Երուսաղեմի մարդկանց մեջ: Ես փորձել եմ պատկերացնել Նրան ժողովների միջև ընկած ժամանակահատվածում՝ շտապելիս կամ Իր գործերի ցուցակից բազմաթիվ հրատապ բաներ իրականացնելիս:
Ես չկարողացա տեսնել այդ:
Փոխարենը, ես տեսնում եմ գթառատ և հոգատար Աստծո Որդուն՝ նպատակաուղղված ապրելով յուրաքանչյուր օրը: Երբ Նա շփվում էր Իր շրջապատում գտնվողների հետ, նրանք զգում էին կարևոր և սիրված: Նա գիտեր մարդկանց անսահման արժեքը, ում հետ Նա հանդիպում էր: Նա օրհնում էր նրանց, ծառայում էր նրանց: Նա բարձրացնում էր նրանց, բժշկում էր նրանց: Նա տալիս էր նրանց Իր ժամանակի թանկարժեք պարգևը:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ. «Ափսոսանքների և վճիռների մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 22)
Վերադարձ 54-րդ էջ։
-
Քննարկեք.Ի՞նչ արեց Փրկիչը հավասարակշռված կյանք ունենալու համար։
-
Կարդացեք.Մոսիա 4.27, 2 Նեփի 9.51 հատվածները և Երեց Մ. Ռասսել Բալլարդի (աջից) և Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի մեջբերումները (55-րդ էջում)
-
Քննարկեք.Ի՞նչը կարելի է պարզեցնել կամ հեռացնել մեր կյանքից, որպեսզի ավելի շատ ուրախություն ունենանք։
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը.
-
Կիրառեք ձեր մտքերը և ավելի շատ հավասարակշռեք ձեր կյանքը։
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք հավասարակշռություն պահելու ձեր մտքերով։
-