Իմ հիմքը. Ստացեք տաճարային արարողությունները. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Որո՞նք են այն մի քանի գործերը, որոնք ամենակարևորն են ձեզ համար։
-
Դիտեք.«Doing What Matters Most» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 201-րդ էջը:)
Անել այն, ինչն առավել կարևոր է
Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Պատմող. Դեկտեմբերյան մի մութ գիշեր Ֆլորիդայում մի օդանավ վթարի ենթարկվեց: Ավելի քան 100 մարդ զոհվեց: Դեպի ապահով վայրէջք 20 մղոն էր մնացել:
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ. Վթարից հետո հետազոտողները փորձում էին հայտնաբերել պատճառը: Վայրէջքի ժամանակ մեխանիզմը ճիշտ էր աշխատել: Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ամեն ինչ աշխատում էր ինչպես հարկն է, բացի մի բանից. լույսի լամպերից մեկը վառվել էր: Այդ փոքրիկ լամպը՝ մոտ 20 ցենտ արժողությամբ, սկիզբ դրեց այն բոլոր իրադարձություններին, որոնք, ի վերջո, հանգեցրին ավելի քան 100 մարդկային զոհերի:
Իհարկե, վատ աշխատող լույսի լամպը չէր վթարի պատճառը: Վթարը տեղի ունեցավ, որովհետև անձնակազմը կենտրոնացավ մի բանի վրա, ինչն այդ պահին թվում էր կարևոր, սակայն կորցրեց տեսադաշտից այն, ինչն առավել կարևոր էր:
Այդ միտումը՝ կենտրոնանալ աննշանի վրա ավելի կարևորի հաշվին, բնորոշ է ոչ միայն օդաչուներին, այլև՝ բոլորին: Մենք բոլորս այդ վտանգի տակ ենք: … Արդյո՞ք ձեր մտքերը և սիրտը կենտրոնացած են կարճատև անցողիկ բաների վրա, որոնք նշանակություն ունեն միայն այդ պահին, թե՞ այն բաների վրա, որոնք առավել կարևոր են:
(Մենք մեծ գործ ենք կատարում և չենք կարող շեղվել մեր ուղուց» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 59, 60)
Վերադարձ 200-րդ էջ։
-
Քննարկեք.Ինչ աննշան բաներ են շեղում մեզ առաջընթացից: Ինչպե՞ս կարող են ավետարանի արարողություններն օգնել մեզ:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածը և Նախագահ Բոյդ Ք. Փաքերի մեջբերումը (աջից)
-
Քննարկեք.Երբ ձգտում ենք ինքնապահով դառնալ, ինչո՞ւ է կարևոր տաճարին արժանի լինել:
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
-
Եթե ունեք տաճարային երաշխավորագիր, նշանակեք օր տաճար այցելելու համար։
-
Եթե չունեք տաճարային երաշխավորագիր, հանդիպեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին, որպեսզի քննարկեք, թե ինչպես կարող եք պատրաստվել, որպեսզի ստանաք ձեր տաճարային արարողությունները։
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք տաճարային արարողությունների մասին։
-