Նյութեր
Շարունակեք համբերությամբ
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է հետևյալ խորհրդով.
«1960-ականներին Ստենֆորդ Համալսարանից մի պրոֆեսոր ձեռնարկեց մի համեստ փորձ, չափելով չորս տարեկան երեխաների կամքի ուժը։ Նա դրեց նրանց առաջ մի մեծ մարշմալոու քաղցրավենիք և ասաց, որ նրանք կարող են ուտել այն անմիջապես, կամ, եթե սպասեն 15 րոպե, ապա կարող են երկու մարշմալոու ունենալ:
Այնուհետև նա մենակ թողեց երեխաներին և երկկողմանի հայելու հետևից դիտում էր, թե ինչ է տեղի ունենում: Երեխաներից մի քանիսը կերան քաղցրավենիքը անմիջապես, մյուսները կարողացան սպասել միայն մի քանի րոպե, ապա տրվեցին գայթակղությանը։ Եվ միայն 30 տոկոսը կարողացավ սպասել։ …
«Այդ ամենը սկսվեց երեխաների հետ մի պարզ փորձարկումով և վերածվեց նշանակալից ուսումնասիրության հետևյալ եզրահանգումով, որ սպասելու ունակությունը, այսինքն` համբերատարությունը այն կարևոր գիծն է, որ կարող է կանխագուշակել կյանքի հետագա հաջողությունը:
… Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում։ …
Համբերել նշանակում է՝ մնալ ինչ-որ բանի հետ մինչև վերջ: Դա նշանակում է հետաձգել վարձատրությունը ապագայի օրհնությունների համար։ …
… Համբերության աշխատանքը հիմնականում կայանում է սրանում` պահեք պատվիրանները, վստահեք Աստծուն` մեր Երկնային Հորը, ծառայեք Նրան հեզությամբ և Քրիստոսանման սիրով, հավատք գործադրեք և ապավինեք Փրկչին, և երբեք անձնատուր մի եղեք»։
(“Continue in Patience,” Ensign or Liahona, May 2010, 56, 58, 59)
Վերադարձ 61-րդ էջ։
Իմ բյուջեն
|
Նկարագրություն |
Տեսակ |
Եկամուտ |
Ծախս |
Մնացորդ |
|---|---|---|---|---|
|
Եկամուտ |
(ՉԿ) | |||
|
Մնացորդ |