Իմ հիմքը. Ցուցաբերեք շիտակություն. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Ինչո՞ւ է Տերը սիրում նրանց, ովքեր ունեն «սրտի շիտակություն»:
-
Դիտեք.«Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար» տեսանյութը, որը հասանելի է՝ srs.lds.org/videos-ում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 111-րդ էջը:)
10:5Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար:
Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Երեց Ռոբերտ Ք. Գայ. Փրկիչը մի անգամ իր աշակերտներին տվեց հետևյալ հարցը. «Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար»:
Սա մի հարց է, որի շուրջ հայրս սովորեցրեց ինձ լրջորեն խորհել տարիներ առաջ: Մինչ ես մեծանում էի, իմ ծնողներն ինձ ամեն օր տան գործերից ինչ-որ աշխատանք էին հանձնարարում կատարել և մի փոքր գումար էին վճարում այդ աշխատանքի համար: Ես հաճախ ծախսում էի այդ գումարը` շաբաթական 50 սենթից մի փոքր ավելի, կինո գնալու համար: Այն ժամանակ կինոյի տոմսը 11 տարեկանների համար արժեր 25 սենթ: Ինձ մոտ մնում էր 25 սենթ կոնֆետների վրա ծախսելու համար, որոնց հատն արժեր 5 սենթ: Կինո` հինգ կոնֆետների հետ միասին: Դրանից լավ լինել չէր կարող:
Ամեն ինչ կարգին էր, մինչև ես դարձա 12 տարեկան: Մի օր կեսօրին, երբ հերթ էի կանգնել, ես իմացա, որ 12 տարեկանների համար տոմսն արժեր 35 սենթ, իսկ դա նշանակում էր երկու կոնֆետ պակաս: Դեռևս պատրաստ չլինելով կատարել այդ զոհաբերությունը` ես ինքս ինձ մտածեցի. «Դու ունես նույն տեսքը, ինչ մեկ շաբաթ առաջ»: Այնուհետև ես առաջ գնացի և խնդրեցի 25 սենթանոց մի տոմս: Տոմսավաճառը ոչինչ չկասկածեց և ես, ինչպես միշտ, գնեցի իմ հինգ կոնֆետները` երեքի փոխարեն:
Իմ արարքով խանդավառված ես հետո վազեցի տուն, որ հայրիկիս պատմեի իմ մեծ հաջողության մասին: Մինչ ես ամեն բան մանրամասն պատմում էի, նա ոչինչ չէր ասում: Երբ ես վերջացրի, նա պարզապես նայեց ինձ և ասաց. «Որդիս, դու կծախե՞ս քո հոգին հինգ սենթով»: Նրա խոսքերը մխրճվեցին իմ սրտի մեջ: Դա մի դաս էր, որը ես երբեք չմոռացա:
(«Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 34):
Վերադարձ 110-րդ էջ։
-
Քննարկեք.Ի՞նչ է նշանակում շիտակ լինել: Կյանքի ի՞նչ փոքր բաների համար մարդիկ կարող են տալ իրենց հոգիները:
-
Կարդացեք.Հավատո հանգանակ 1.13 և Հոբ 27.5 (աջ կողմում)
-
Քննարկեք.Կարդացեք Մոսիա 4.28 (աջից) և Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի մեջբերումը (111-րդ էջում)։ Ինչո՞ւ է պարտքի, գործնական կամ կրթական վարկի (ՄԿՀ-ի նման) մարումը հանդիսանում անձնական շիտակության հարց։
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
-
Բարելավեք ձեր գնահատած 8 ոլորտներից մեկը:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք շիտակության մասին։
-