Ինքնապահովում
Շարունակեք ինքնապահովման ձեր ուղին


Նկար
My Foundation icon
Շարունակեք ինքնապահովման ձեր ուղին

Կարդացեք.Շնորհավորում ենք: Վերջին 12 շաբաթների ընթացքում դուք զարգացրել եք նոր սովորույթներ և դարձել ավելի ինքնապահով: Տերը ցանկանում է, որ դուք շարունակեք ամրապնդել այդ ունակությունները և զարգացնեք նորերը։ Երբ աղոթենք և լսենք, Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ, թե մեր կյանքում ինչը պետք է բարելավենք։

Քննարկեք.Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք ինքնապահովման մեր ուղին։ Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել իրար։

Պարտավորվեք.Պարտավորվեք հետագա 12 շաբաթների ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Վերանայեք և շարունակեք ապրել «Իմ հիմքի» բոլոր 12 սկզբունքներով և ինքնապահովման սովորույթներով։

  • Ուրիշների հետ կիսվեք, թե ինչ եք սովորել ինքնապահովման մասին։ Շարունակեք օգնել ձեր խմբի անդամներին կամ առաջարկեք վարող լինել ինքնապահովման նոր խմբում։

  • Մասնակցելով ինքնապահովման այլ խմբերի, զարգացրեք ձեր ունակությունները։

  • Սովորեք ստորև ներկայացրած ինքնապահովման վարդապետական սկզբունքները։

Ինքնապահովման վարդապետական սկզբունքները

Ինքնապահովումը պատվիրան է

Տիրոջ նպատակն է ապահովել Իր Սրբերի նյութական կարիքները, և Նա ունի այդ անելու ողջ զորությունը

Նյութականն ու հոգևորը մեկ են

Վարդապետություն և Ուխտեր 78.13–14, Մովսես 2.27–28

Վարդապետություն և Ուխտեր 104.15, Հովհաննես 10.10, Մատթեոս 28.18, Կողոսացիս 2.6–10

Վարդապետություն և Ուխտեր 29.34, Ալմա 34.20–25