Ինքնապահովում
Իմ հիմքը․ Ինքնապահովումը փրկության սկզբունք է


Նկար
My Foundation icon
Իմ հիմքը. Ինքնապահովումը փրկության սկզբունք է. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Հովհաննես 10.10 (աջից)

Քննարկեք.Ո՞րն է «առատ» կյանքը։

Դիտեք.«He Polished My Toe», որը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք 5-րդ էջը:)

Նա քսուքով փայլեցրեց ոտքիս մատը

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
still from He Polished My Toe

Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլա. Հարստությունն իմ մանկության մասը չէր: Մի օր, ես մի փոքր անհանգստացած եկա հորս մոտ և ասացի. «Հայրի՛կ, ինձ մի նոր զույգ կոշիկ է անհրաժեշտ։ Սրանք արդեն մաշվել են»։ Նա կանգ առավ, նայեց իմ կոշիկներին և համոզվեց, որ դրանք իսկապես մաշվել էին։ Նա ասաց. «Կարծում եմ, մենք դա կվերանորոգենք»։ Նա վերցրեց կոշիկի սև մածուկ և փայլեցրեց կոշիկներս, որից հետո դրանք փայլուն և գեղեցիկ դարձան։ Հետո նա ասաց ինձ. «Որդի՛ս, ահա վերանորոգված է»։ «Ո՛չ,- ասացի ես, - դեռևս երևում է իմ բութ մատը»: «Դա նույնպես կարող ենք վերականգնել»,- ասաց նա: Նա մի քիչ էլ մածուկ վերցրեց և քսեց իմ բութ մատին։

Այդ օրը ես իմացա, որ լուծում կա բոլոր խնդիրներին։ Ես համոզված եմ, որ ինքնապահովման այս սկզբունքը և նախաձեռնությունը Տիրոջ աշխատանքն արագացնելու եղանակ է։ Դա փրկության գործի մասն է։ Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Դուք պետք է հեռու վանեք անտարբերությունը։ Շատ անգամ մենք դառնում ենք ինքնագոհ, և դա կործանում է մեր առաջընթացը: Յուրաքանչյուր օրն այն օրն է, որ ես կարող եմ առաջ ընթանալ, եթե որոշեմ ուրիշ կերպ վարվել և բարելավել այն, ինչ ես անցյալում վատ եմ արել։ Եթե դուք դա անեք հավատքով, հավատք գործադրելով առ Քրիստոսը, և հուսալով, որ Նա պատրաստ կլինի օգնել ձեզ, դուք ուղիներ կգտնեք, որ ունենաք նյութական և հոգևոր առաջընթաց: Որովհետև Աստված ապրում է, և դուք Նրա որդիներն ու դուստրերն եք։

Վերադարձեք 4-րդ էջը։

Քննարկեք.Դուք հավատո՞ւմ եք, որ կան լուծումներ ձեր խնդիրներին։ Ինչպե՞ս կարող ենք արժանանալ Տիրոջ զորության օգնությանը։

Կարդացեք.Ձեռնարկ 2 հղումը և Երեց Դալլին Հ. Օուքսի մեջբերումը (աջից)։ Ինքնապահով լինել չի նշանակում, որ մենք կարող ենք ձեռք բերել կամ անել այն ամենը, ինչ մեր մտքով անցնում է։ Այլ, հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի շնորհով և փրկող զորությամբ ու մեր ջանքերով, մենք կարող ենք ձեռք բերել կյանքի բոլոր հոգևոր և նյութական կարիքները, որոնք անհրաժեշտ են մեզ և մեր ընտանիքների համար։ Ինքնապահովումը Աստծու զորության նկատմամբ մեր վստահության կամ հավատքի ապացույցն է, որ այդ զորությունը կարող է սարեր տեղաշարժել մեր կյանքում, զորություն տալ մեզ՝ հաղթելու փորձություններն ու չարչարանքները։

Քննարկեք.Ինչպե՞ս է Քրիստոսի շնորհն օգնել ձեզ ձեռք բերել կյանքի հոգևոր և նյութական անհրաժեշտությունները:

Քննարկեք.Կարդացեք Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնիի մեջբերումը (աջից)։ Ինչպե՞ս եք հասկանում, որ դառնում եք ինքնաապահով։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր պարտավորությունը։

  • Կարդացեք Առաջին Նախագահության նամակը դիմերեսի շապիկի ներսի կողմում և ընդգծեք խոստացված օրհնությունները: Ի՞նչ պետք է անեք դրանք ձեռք բերելու համար։ Գրի առեք ձեր մտքերը ներքևում:

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ինքնապահովման մասին։