Ինքնապահովում
Իմ հիմքը․ Պատասխանատվություն ստանձնեք և հաստատակամ եղեք


Նկար
My Foundation icon
Իմ հիմքը. Պատասխանատվություն ստանձնեք և հաստատակամ եղեք. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ ես անձնական պատասխանատվություն ունենամ իմ կյանքի համար։

Դիտեք.«Սեդրիկի ճանապարհորդությունը» հասանելի է srs.lds.org/videos-ում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 129-րդ էջում:)

Սեդրիկի ճանապարհորդությունը

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
still from Sedrick’s Journey

Սեդրիկ. Իմ անունը Սեդրիկ Կամբեսաբուե է: Ես ապրում եմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ես ՎՕՍ Եկեղեցու անդամ եմ:

Ես ճյուղի միսիոներ եմ Կիպուսանգա գյուղում: Ես պետք է պատրաստվեմ արտասահմանյան միսիա գնալուն: Միսիա գնալու համար ինձ անձնագիր է հարկավոր, որն արժե 250 ԱՄՆ դոլար։

Դրամ վաստակելու համար ես և հայրս ադամաթուզ ենք գնում։ Կան գյուղեր, որտեղ շատ ադամաթուզ են աճեցնում՝ Տիշաբոբոն, Լուսուկուն և Կամանդան։

Տիշաբոբոն մեզանից 9 մղոն հեռու է։ Լուսուկուն 18 մղոն հեռու է։ Կամանդան` նույնպես 18 մղոն։ Մենք գնում ենք այդ գյուղերը, գնում ենք ադամաթուզ և բերում դրանք այստեղ` վաճառելու:

Գյուղերը մենք գնում ենք հեծանիվով։ Մենք կարող ենք վերցնել ադամաթուզի չորս կամ վեց ճյուղ։

Հեծանվով մեկ ու կես ժամ է տևում յուրաքանչյուր ուղղությամբ, եթե հեծանիվը աշխատում է և ես ուժ եմ ունենում։ Կեսօրին, երբ տապ է, ես դանդաղ եմ շարժվում։

Ես կարող եմ երկու ճամփորդություն կատարել օրվա մեջ, եթե վաղ առավոտյան արթնանամ։ Դա լավ միջոց է վճարելու անձնագրիս համար։

Այսօր ես քիչ-քիչ փող եմ աշխատում, որ խնայեմ և՛ դպրոցի, և՛ միսիայի համար։ Եվ այժմ, չորս տարի աշխատելուց հետո, ես ունեմ բավական գումար իմ անձնագրի համար և խնայած 70 դոլար։

Վերադարձ 128-րդ էջ։

Քննարկեք.Ինչպե՞ս ենք մենք սովորում շարունակել այն, ինչ սկսել ենք, անգամ երբ աշխատանքը դժվար է։

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 42.42 հատվածը և Երեց Ջեյմս Ի. Ֆաուստի մեջբերումը (աջ կողմում)

Քննարկեք.Կարդացեք Երեց Դ. Թոդ Քրիստոսֆերսոնի մեջբերումը (էջ 129)։ Ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ մենք աշխատենք մեր ունեցվածքի համար։

Խորհեք.Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մեջբերումը (աջից)։ Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ անհաջողության եմ մատնվում։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Ընտրեք որևէ գործ, որը դժվար կամ անհարմար է կատարել և ավարտին հասցրեք այն։ Գրեք այն ներքևում։

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք աշխատանքի և հաստատակամության մասին։