Ինքնապահովում
Իմ հիմքը. Լուծեք խնդիրները


Նկար
My Foundation icon
Իմ հիմքը. Լուծեք խնդիրները. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ մենք խնդիրներ և դժվարություններ ունենանք։

Դիտեք.«A Bigger Truck?» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 73-րդ էջը:)

Ավելի մե՞ծ բեռնատար։

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
still from A Bigger Truck

Երեց Դալլին Հ. Օուքս. Երկու տղամարդ գործընկերություն ստեղծեցին: Նրանք մի փոքր ծածկ կառուցեցին բանուկ ճանապարհի կողքին: Նրանք մի բեռնատար ձեռք բերեցին և բերեցին ֆերմերի դաշտ, որտեղ գնեցին սեխեր՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք բարձած բեռնատարը վարեցին դեպի ճանապարհի կողքին կառուցած իրենց պահեստը, որտեղից վաճառեցին սեխերը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք կրկին գնացին ֆերմերի դաշտ և գնեցին սեխերի մյուս քանակը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Տեղափոխելով դրանք ճանապարհի մոտ նրանք կրկին վաճառեցին դրանք՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Երբ նրանք հետ էի գնում դեպի ֆերմերի դաշտը ապրանքի հաջորդ քանակը ձեռք բերելու համար, գործընկերներից մեկն ասաց մյուսին. «Մենք շատ փող չենք աշխատում այս բիզնեսով, այդպես չէ՞»: «Այո, չենք աշխատում», պատասխանեց նրա գործընկերը: «Ի՞նչ կարծիքի ես, կարող է մեզ ավելի մեծ բեռնատար է պետք»:

(“Focus and Priorities,“ Ensign, May 2001, 82)

Վերադարձ 72-րդ էջ։

Քննարկեք.Ո՞րն է այս պատմության իրական խնդիրը։ Ի՞նչ տարբերակներ ունեն այդ մարդիկ։

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 9.7–9 հատվածները և Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի մեջբերումը (աջից)։

Կարդացեք.1 Նեփի 17.51 և 1 Նեփի 18.2–3 (աջից)

Քննարկեք.Ինչպե՞ս Նեփին կարողացավ նավ կառուցել։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Ձեր խնդիրը լուծելու համար գործեք ըստ վարժության մեջ քննարկած քայլերի։ Հիշեք, որ պետք չէ հանձնվել։ Խնդիրները լուծելու և փոփոխություններ կատարելու համար ժամանակ է պահանջվում։

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք խնդիրները լուծելու մասին։