Ինքնապահովում
Իմ հիմքը․ Դարձեք մեկ, ծառայեք միասին


Նկար
My Foundation icon
Իմ հիմքը. Դարձեք մեկ, ծառայեք միասին. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Ինչպե՞ս է ծառայության մեջ ինձ կորցնելը իրականում փրկում ինձ:

Դիտեք.«Տիրոջ ձևով» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 183-րդ էջը:)

Տիրոջ ձևով

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
still from In the Lord’s way

Նախագահ Հենրի Բ. Այրինգ. Եկեղեցու բարօրության ծրագրի հիմքում ընկած սկզբունքները միայն ժամանակի և մեկ վայրի համար չեն։ Դրանք բոլոր ժամանակների և բոլոր տեղերի համար են: …

… Դրանք իրականացնելու ձևը հստակ է: Նրանք, ովքեր շատ են կուտակել, պետք է խոնարհեցնեն իրենց՝ կարիքավորներին օգնելու համար: Նրանք, ովքեր առատության մեջ են, պետք է կամավոր զոհաբերեն իրենց հարմարավետությունից, ժամանակից, ունակություններից և միջոցներից կարիքի մեջ գտնվողների տառապանքը թեթևացնելու համար։ Եվ օգնությունը պետք է տրվի այնպես, որ ստացողի զորությունը մեծանա, որ նա էլ հոգ տանի իր, ապա` ուրիշների մասին։ Այսպես՝ Տիրոջ ձևով արվելու դեպքում ուշագրավ բաներ տեղի կունենան։ Կօրհնվի և՛ տվողը, և՛ ստացողը։

(Վերցված է Sugarhouse Utah Welfare ծառայությունների կենտրոնի նվիրագործման ժամանակ Նախագահ Այրինգի ելույթից, հունիս, 2011թ., LDS.org)

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ. Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս ուխտի պարտականություն ունենք՝ լինել զգայուն ուրիշների հանդեպ և ծառայել` ինչպես Փրկիչը ծառայեց, հասնել, օրհնել և բարձրացնել մեր շուրջը գտնվողներին։

Հաճախ մեր աղոթքի պատասխանը գալիս է ոչ թե այն պահին, երբ մենք ծնկի ենք իջնում, այլ երբ ոտքի ենք ելնում և ծառայում Տիրոջը և մեր շուրջը գտնվողներին։ Ծառայության և նվիրաբերման անձնազոհ գործողությունները կատարելագործում են մեր հոգիները, հեռացնում են մեր հոգևոր աչքերի նստվածքը և բացում են երկնքի պատուհանները: Որևէ մեկի աղոթքի պատասխանը դառնալով, մենք հաճախ գտնում ենք մեր սեփական պատասխանը:

(«Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 76)

Վերադարձ 182-րդ էջ։

Քննարկեք.Ուրիշներին ծառայելով, ինչպե՞ս են բացվում «երկնքի պատուհանները» ձեր կյանքում:

Կարդացեք.Ոմանք կարծում են, որ նրանք արժանի են այն բաներին, ինչ ուրիշներն արդեն ունեն, որը կարող է վրդովմունք առաջացնել: Մյուսները՝ հավակնում են այն բաներին, որոնք իրենք չեն վաստակել։ Այդ երկու ծուղակները կուրացնում են մարդկանց՝ չթողնելով տեսնել էական ճշմարտությունը, որ բոլոր բաները պատկանում են Աստծուն: Վրդովմունքն ու հավակնությունները կարելի է հաղթահարել` կենտրոնանալով ուրիշների կարիքների վրա: Կարդացեք Մոսիա 2.17, Մոսիա 4.26 և Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մեջբերումը (աջից)։

Կարդացեք.Կարդացեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մեջբերումները (աջից)։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Գործեք՝ որևէ մեկին ծառայելու ձեր ծրագրի համաձայն։

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ծառայության մասին։