Ինքնապահովում
Մեկնարկ. Առավելագույն ժամանակը՝ 15 րոպե


Մեկնարկ. Առավելագույն ժամանակը՝ 15 րոպե

Սկսեք բացման աղոթքով։

Ներկայացեք իրար։ Մեկ րոպե տրամադրեք և ասեք ձեր անունն ու պատմեք մի փոքր ձեր մասին։

Բարի գալուստ մեր ինքնապահովման խումբ։

Կարդացեք.Այս խումբը կօգնի ձեզ սովորել բյուջեի մասին, ստեղծել և կիրառել այն։ Դուք կսկսեք ստեղծել պահուստային ֆոնդ, պարտքից ազատվելու ծրագիր, կսովորեք խնայել հետագա ծախսերի համար և կծրագրեք ձեր թոշակի տարիները։ Ամենակարևորը, դուք ավելին կիմանաք Երկնային Հոր հետ ձեր ունեցած փոխհարաբերությունների մասին և ձեզ կառաջարկվի գումարները կառավարել այնպիսի եղանակներով, որոնք հաճելի են Նրան: Խմբի յուրաքանչյուր հանդիպումը տևում է մոտ երկուժամ:

Ինչպե՞ս է դա աշխատում։

Կարդացեք.Ինքնապահովման խմբերը գործում են որպես խորհուրդներ։ Չկա ուսուցիչ կամ մասնագետ։ Փոխարենը, հետևում եք նյութերին, ինչպես գրված է ձեռնարկներում։ Հոգու առաջնորդության շնորհիվ դուք հետևյալ ձևով կօգնեք իրար.

  • Քննարկումներին և վարժություններին հավասարապես ուշադրություն դարձրեք։ Ոչ ոք, հատկապես վարողը, չպետք է գերիշխող դեր զբաղեցնի քննարկումների ժամանակ։

  • Սիրեք և աջակցեք իրար։ Հետաքրքրություն դրսևորեք, հարցեր տվեք և ծանոթացեք իրար հետ։

  • Կիսվեք դրական և պատշաճ մեկնաբանություններով։

  • Պարտավորություններ ստանձնեք և պահեք դրանք։

Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Ընտանիքում, ծխում կամ ցցում չկա մի խնդիր, որը չի կարելի լուծել, եթե մենք լուծումներին նայում ենք Տիրոջ ձևով՝ խորհրդակցելով, իսկապես միմյանց հետ խորհրդակցելով» (Counseling with Our Councils, rev. ed. [2012], 4)։

Դիտեք.«Ինքնապահովման իմ խումբը» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Բաց թողեք և կարդացեք 3-րդ էջի «Առանց ուսուցչի ինչպե՞ս կիմանանք, թե ինչպես վարվել» նյութը։)

Քննարկեք.Տեսանյութում ի՞նչը դարձրեց խմբին հաջողակ։ Ի՞նչ կարող ենք անել խմբով, որպեսզի կյանք փոխող փորձառություն ունենանք։

Առանց ուսուցչի ինչպե՞ս կիմանանք, թե ինչպես վարվել։

Կարդացեք.Այն հեշտ է։ Պարզապես հետևեք նյութերին: Աշխատանքային տետրի յուրաքանչյուր գլուխն ունի վեց բաժին.

  • Զեկուցել. Քննարկեք ձեր պարտավորությունների վերաբերյալ շաբաթվա ընթացքում կատարած առաջընթացը:

  • Հիմքը. Վերանայեք ավետարանի մի սկզբունք, որը կհանգեցնի ավելի մեծ հոգևոր ինքնապահովման:

  • Սովորել. Սովորեք գործնական հմտություններ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ նյութական ինքնապահովման։

  • Խորհել. Ոգեշնչման համար լսեք Սուրբ Հոգուն։

  • Պարտավորվել. Խոստացեք շաբաթվա ընթացքում գործել ըստ ստանձնած պարտավորությունների, որը կօգնի ձեզ առաջընթաց ունենալ։

  • Գործել. Շաբաթվա ընթացքում կիրառեք այն, ինչ սովորել եք:

Ինչպես օգտագործել այս աշխատանքային տետրը

Երբ տեսնեք այս հուշումները, հետևեք այս ցուցումներին

Կարդացեք

Դիտեք

Քննարկեք

Խորհեք

Վարժություն

Մեկը բարձրաձայն կարդում է խմբի համար։

Խմբի բոլոր անդամները դիտում են տեսանյութը։

Խմբի անդամները երկուսից չորս րոպե կիսվում են մտքերով։

Մարդիկ երկուսից երեք րոպե լուռ մտածում են, խորհում և գրում։

Խմբի անդամները որոշակի ժամանակ աշխատում են անհատապես կամ ուրիշների հետ:

Ավարտական հավաստագիր

Կարդացեք.Խմբի անդամները, ովքեր մասնակցում են խմբի հանդիպումներին և կատարում են իրենց պարտավորությունները, կարող են ստանալ ՎՕՍ Բիզնես Քոլեջի ինքնապահովման հավաստագիր: Տես 208-րդ էջը: