2021
Տաճարների աճը շարունակվում է
Մայիս 2021


Եկեղեցու նորությունները

Տաճարների աճը շարունակվում է

Գերագույն համաժողովի իր եզրափակիչ մեկնաբանության մեջ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հայտարարեց աշխարհում 20 նոր տաճարի կառուցման ծրագրերի մասին (տես 127-րդ էջը)։ Նախորդ մեծ թվով տաճարների մասին անվանական հայտարարություն արվել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ նախագահ Նելսոնը հայտարարեց 12 տաճարի մասին։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին 1998 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ հայտարարեց 32 նոր տաճար կառուցելու ծրագրերի մասին, բայց չնշեց կառուցման որոշակի վայրերը:

2018 թվականին Եկեղեցու նախագահ դառնալուց հետո նախագահ Նելսոնը հայտարարել է 69 տաճարների կառուցման մասին։ Այդ տարի նա հայտարարեց 19, 2019 թվականին՝ 16, իսկ 2020 թվականին՝ 14 տաճարի կառուցման մասին։ Ներկայումս կառուցման կամ վերանորոգման փուլում են գտնվում 43 տաճար, և չնայած համավարակին, 2020 թվականին կատարվել է 21 նոր տաճարի հիմնարկեք: Եկեղեցին ներկայումս ունի 251 հայտարարված, կառուցման փուլում գտնվող կամ գործող տաճարներ։

Բացի տաճարների թվերի մասին հայտարարությունից, Նախագահ Նելսոնը ուրվագծեց տաճարների վերաբացման չորս փուլերը՝ հաշվի առնելով համավարակի նվազումը: