2021
Հեռավար միջոցառումները ստեղծում են միասնություն
Մայիս 2021


Հեռավար միջոցառումները ստեղծում են միասնություն

Հեռավար միջոցառումները բազմաթիվ հնարավորություններ են ստեղծել, որպեսզի Եկեղեցու անդամներն իրենց միասնական զգան ավետարանի նպատակների և հասկացողության մեջ:

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Երեխաների, ծնողների և ղեկավարների համար այս միջոցառումը հովանավորվում էր Երեխաների միության գերագույն նախագահության կողմից, որը վարում էին մի տղա և աղջիկ, ովքեր խոսում էին իրենց մայրենի լեզվով՝ անգլերեն, իսպաներեն կամ պորտուգալերեն: Մյուս երեխաները տեղում զեկույցներ էին ներկայացնում ամբողջ աշխարհից: Ներկայացում էին Հիսուս Քրիստոսի մասին տեսապատմություններ, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը երեխաների համար, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի հետ մկրտության ուխտերի վերաբերյալ հարցազրույց և Երեխաների միության գերագույն նախագահության հետ քննարկումներ: Այն նաև ներառում էր նկարչության դասեր, արվեստի աշխատանքներ և երգեր: Միջոցառումը թարգմանվել է և հասանելի է լրացուցիչ լեզուներով դիտման համար: Այն հասանելի կլինի նաև ավելի կարճ մասերով՝ տանն ավետարանի ուսումնասիրության մեջ օգտագործելու համար:

Երիտասարդ կանանց տոնակատարություն

Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունը անցկացրեց մի հեռավար միջոցառում, որը նշում էր Երիտասարդ կանանց կազմակերպության 150-ամյակը: Այն հեռարձակվել է 11 լեզուներով: Նախագահ Նելսոնը ձայնագրել էր մի ուղերձ, իսկ Երիտասարդ կանանց ղեկավարները պատասխանեցին հարցերին անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով: Նորվեգիայի և Թաիլանդի երիտասարդ կանայք ասացին աղոթքները։ 2020 թվականին ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց խրախուսել էին կատարել ծառայության 150 գործողություն:

RootsTech Connect

Ընտանեկան պատմության ավելի քան մեկ միլիոն սիրահարներ 2021 թվականի փետրվարին հեռավար միացան RootsTech միջոցառմանը: Դա մասնակիցների թվով աշխարհի ամենամեծ ընտանեկան պատմության տոնակատարությունն էր: RootsTech-ը նպաստել է հեռավար ուսուցման գրադարանի զարգացմանը, որը հասանելի կլինի ամբողջ տարի: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և նրա կինը՝ Պատրիսիան, «Ընտանեկան բացահայտման օրվա» հիմնական ելույթ ունեցողներն էին, որը հավաքույթի ամենամյա մասն է:

Երիտասարդների երաժշտական փառատոն

Մարտ ամսվա երիտասարդների երաժշտական համաշխարհային փառատոնի ժամանակ ներկայացվեցին երաժշտական համարներ և վկայություններ: Նոր Զելանդիայից, Բրազիլիայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Գերմանիայից, Հարավային Աֆրիկայից և Ֆիլիպիններից ժամանած երիտասարդները վարում էին ծրագիրը, որը հիմնված էր 2021 թ. Եկեղեցու երիտասարդների թեմայի վրա՝ «Մի մեծ գործ» (տես Վարդապետություն և Ուխտեր 64.33–34): Իրենց հասակակիցների կողմից երաժշտություն և Քրիստոսակենտրոն ուղերձներ լսելուց բացի, երիտասարդները նաև լսեցին նախագահ Նելսոնին, նախագահ Բոննի Հ. Քորդոնին՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահին և նախագահ Ստիվեն Ջ․ Լանդին՝ Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահին:

Հնարավորություններ կանանց համար

Սփոփող միության գերագույն նախագահ Ջին Բ. Բինգհեմը «Կանայք դիվանագիտության մեջ» միջազգային հինգերորդ ամենամյա սիմպոզիումի հիմնական զեկուցողն էր: Հովանավորվելով Սենեգալի Հանրապետության պատվավոր գլխավոր հյուպատոսի կողմից՝ հեռավար իրադարձությունը սկիզբ է առել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից: Նախագահ Բինգհեմը միջազգային բիզնեսի մասնակից ղեկավարներին և դիվանագետներին ասել է, որ կրթությունը կանանց և աղջիկների հաջողության բանալին է ամբողջ աշխարհում: Նա կիսվել է կանանց օրինակներով, ովքեր օրհնվել են Եկեղեցու ավետարանական գրագիտության նախաձեռնության կողմից:

Սուրբ ծննդյան համերգներ

Եկեղեցու անդամներն ու աշխարհի տարբեր կրոնների ընկերները ներկայացնում էին Սուրբ ծննդյան տեսանյութեր, որոնք խմբագրվել էին համերգների տեսքով և հեռարձակվում էին ChurchofJesusChrist.org կայքով Սուրբ ծննդյան օրերի ընթացքում՝ «Լուսավորիր աշխարհը» ամենամյա նախաձեռնության շրջանակներում: