2021
Երեց Կառլոս Գ. Ռեվիլո Կրտսեր
Մայիս 2021


Երեց Կառլոս Գ. Ռեվիլո Կրտսեր

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Կառլոս Գ. Ռեվիլո Կրտսերը մանկուց ցանկացել է ծառայել լիաժամկետ միսիայում։ Սակայն համալսարանում նա որոշեց մեկ տարով հետաձգել իր միսիան՝ քիմիական ճարտարագիտության հնգամյա որակավորումն ավարտելու և ազգային խորհրդի հավաստագրման քննությունները հանձնելու համար: Խորհրդի քննություններում նա բարձր գնահատական ստացած առաջին հնգյակում էր և լավ աշխատանքի առաջարկներ ստացավ միջազգային կազմակերպություններից։

«Այդ ժամանակ ես ստիպված էի ինքս ինձ հարց տալ. «Արդյո՞ք ես իսկապես պետք է միսիա ծառայեմ: Արդյո՞ք ես իսկապես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր, և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Ասել է երեց Ռեվիլոն։ «Ես պիտի աղոթեի և իսկապես գնահատեի իմ հավատքը»:

Ավելի ուշ նա իմացավ, որ մայրն աղոթում և ծոմ է պահում իր համար: Երեց Ռեվիլոն պատմում է, որ Հոգին դիպավ իր սրտին։

«Իմ վկայությունը լիովին ամրապնդվեց, երբ ես ծառայեցի լիաժամկետ միսիայում», - ասել է նա: «Այսօր ունեցած իմ բոլոր օրհնությունները ես վերագրում եմ այդ կարևոր որոշմանը»:

Կառլոս Գարսիա Ռեվիլո Կրտսերը ծնվել է Ֆիլիպինների Ջեներալ Սանտոս քաղաքում, 1965 թվականի նոյեմբերի 8-ին՝ Կառլոս Գ. Ռեվիլո ավագի և Ամպարո Ռեվիլոյի ընտանիքում: Նա մեծացել է Ջեներալ Սանտոսում, լիաժամկետ միսիա է ծառայել Ֆիլիպինների Բակալոդ միսիայում և 1989 թվականին ամուսնացել է Մարիտե Էնրիկես Ֆերնանդո Ռեվիլոյի հետ՝ Մանիլա Ֆիլիպինների տաճարում: Նրանք ունեն չորս զավակ:

Երեց Ռեվիլոն 1986 թվականին ստացել է քիմիական ճարտարագիտության բակալավրի աստիճան Մանիլայի Սանտո Տոմասի համալսարանից: Նա 22 տարի աշխատել է Procter & Gamble ընկերության տարբեր ղեկավար պաշտոններում Ֆիլիպինների մասնաճյուղում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ընկերության ԱՄՆ-ի միջազգային գլխավոր գրասենյակում։ Նա նաև աշխատել է Ասիայի Kellogg ընկերությունում որպես որակի, սննդի անվտանգության և կարգավորման գործերի ղեկավար:

Երեց Ռեվիլոն, ով իր կանչը ստանալու պահին Ֆիլիպիններում Եկեղեցու բարօրության և ինքնապահովման ղեկավարն էր, 2013-2016 թվականներին ծառայել է եպիսկոպոս, ցցի նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, բարձրագույն խորհրդական և Ֆիլիպինների Քեզոն Սիթիի միսիայի նախագահ: