2021
Ամսագրերը բավարարում են համաշխարհային կարիքները
Մայիս 2021


Ամսագրերը բավարարում են համաշխարհային կարիքները

2021 թվականի հունվարից որպես նոր ձևավորված միջազգային երեք հրատարակություն, Եկեղեցու ամսագրերը հաղորդում են Եկեղեցու ղեկավարների ուղերձները, որոնք, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքի խոսքերով՝ «տեղին և ժամանակին» են։ Նա ասել է, որ երեխաների, երիտասարդների և չափահասների նոր ամսագրերն «ունեն հոգևոր և վարդապետական զորություն»: Թեմաներն աջակցում են Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրին և այլ կարևոր հարցերի:

«Եկեղեցու ամսագրերը Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսումնասիրման և Նրա Եկեղեցուն պատկանելու զգացողության արժեքավոր աղբյուր են», - ասել է Առաջին Նախագահությունը նոր ամսագրերը հայտարարող նամակում: «Մեր ցանկությունն է, որ անդամները ամենուր բաժանորդագրվեն և իրենց սրտերում ու տներում ողջունեն և ընդունեն այս ձեռնարկման հավատապահպան ազդեցությունը»:

Լիահոնա ամսագիրը՝ չափահասների համար, Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը՝ պատանիների համար, և Ընկեր ամսագիրը՝ երեխաների համար այժմ հնարավորություն են տալիս․

  • Մոտ 150 երկրների ընտանիքներ հնարավորություն կունենան բաժանորդագրվել ամսագրերին, որոնք հատկապես երեխաների և երիտասարդների համար են:

  • Ամսագրերն ավելի հաճախ կթողարկվեն որոշ տարածքներում և լեզուներով:

  • Անդամները կստանան նույն միավորող ուղերձները՝ համաշխարհային ամսագրերի միջոցով:

  • Ամսագրի հոդվածներն ավելի մատչելի կլինեն ինչպես՝ թվային, այնպես էլ տպագիր ձևաչափերով:

Տեղի ղեկավարներին խորհուրդ է տրվում նորադարձներին տրամադրել իրենց տարիքին համապատասխան ամսագրի մեկամյա բաժանորդագրություն Ընկեր կամ Երիտասարդներին զորացնելու համար բաժանորդագրություններ տրամադրել երեխաներին և երիտասարդներին, ովքեր եկեղեցի են հաճախում առանց իրենց ծնողների:1

Տպել