2021
Երեց Փոլ Վ. Ջոնսոն
Մայիս 2021


Նոր կոչումներ

Երեց Փոլ Վ. Ջոնսոն

Յոթանասունի նախագահություն

Եկեղեցու կրթության ոլորտում երկար տարիների ծառայության ընթացքում Երեց Փոլ Վ. Ջոնսոնի սովորած դասերից մեկն այն է, որ նրանց համար, ովքեր պահում են իրենց ուխտերը, Տերը պահում է Իր խոստումները՝ անկախ կյանքի մարտահրավերներից:

«Թեպետ կյանքի որոշ ոլորտներ անորոշության են մատնված, սակայն մեզ խոստումներ են տվել, որոնք անշուշտ կկատարվեն», - վերջերս ասել է նա: «Մենք չենք կարող թույլ տալ, որ անորոշ հեռանկարները շեղեն մեզ Տիրոջ որոշակի խոստումներից»:1

Աստծո զավակներն այսօր դիմակայում են համավարակին, հասարակության բևեռացմանն ու սոցիալական լրատվամիջոցների հեղեղին։ Բայց երբ պահենք մեր ուխտերը, ասել է երեց Ջոնսոնը, Տերը մեզ կտա առաջնորդություն, զորություն և մխիթարություն:

Երեց Ջոնսոնը Յոթանասունի նախագահության անդամ կանչվեց 2021 թվականի ապրիլի 3-ին, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի օգոստոսի 1-ին։ 2008-2015 թվականներին երեց Ջոնսոնը ծառայել է Եկեղեցու Կրթական Համակարգի 16-րդ հանձնակատար՝ 2019 թվականին վերականգնվելով այդ կոչմանը։

Փոլ Վերե Ջոնսոնը ծնվել է 1954 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում՝ Վերե և Վայնֆրեդ Ջոնսոնների ընտանիքում: Պատանեկությունն անցկացնելով ԱՄՆ Յուտա նահանգի Լոգան քաղաքում՝ նա ծառայել է Օսլոյի (Նորվեգիա) միսիայում: Իր միսիայից հետո 1976 թվականին նա ամուսնացել է Լեսլի Ջիլ Վաշբորնի հետ: Նրանք ունեն 9 զավակ և 40 թոռ:

Երեց Ջոնսոնը 1982 թվականին ստացել է կենդանաբանության (բուսաբանության) բակալավրի աստիճան Բրիգամ Յանգ համալսարանից, 1982 թվականին ստացել է կրթության մագիստրոսի աստիճան ԲՅՀ-ում, իսկ 1989 թվականին ստացել է մանկավարժական մեթոդաբանության դոկտորի աստիճան Յուտայի Պետական համալսարանում։

12 տարի նա դասավանդել է սեմինարիա Արիզոնայում և Յուտայում՝ նախքան Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցու կրթական համակարգի տարբեր ուսումնական ծրագրերի մշակման և վարչական կոչումներում աշխատելը:

Երեց Ջոնսոնը Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ է հաստատվել 2005 թվականի ապրիլի 2-ին: Նա նաև ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահի խորհրդական, ցցի բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս և ծխի Երիտասարդ տղաների նախագահ։

Հղումներ

  1. Տես Փոլ Վ. Ջոնսոն, “Forward with Hope and Faith” (commencement address, Brigham Young University–Hawaii, Dec. 11, 2020), speeches.byuh.edu։