2011
Եթե մենք չկասկածենք
Հոկտեմբեր 2011


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Եթե մենք չկասկածենք

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք օրինակելի երիտասարդ տղամարդկանց մասին, ովքեր չափազանց քաջ էին, համարձակ և ուժեղ: «Այո, նրանք ճշմարտության և լրջամտության տղաներ էին, քանզի նրանց սովորեցրել էին պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ՝ նրա առաջ» (Ալմա 53.21): Այս հավատարիմ երիտասարդ տղամարդիկ հարգանքի տուրք մատուցեցին իրենց մայրերին, որոնք նրանց օրինակներն ու ուսուցիչներն էին:

Հելամանի մարտիկների մայրերը ապրում էին մի ժամանակ, որը նման չէր մեր ժամանակներին: Նրանց պայմանները դժվար և վտանգավոր էին, երիտասարդները կանչվել էին պաշտպանելու իրենց ֆիզիկական և հոգևոր ազատությունը: Այսօր, մենք ապրում ենք աշխարհում, որտեղ «մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս Զ.12):

Դժվար ժամանակները պահանջում են ամուր ծնողներ և օրինակներ, ովքեր կուսուցանեն ճշմարտությունը, որը գիտեին Հելամանի մարտիկները. «Եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց» (Ալմա 56.47): Այսօր այդ ճշմարտությունը ուսուցանելը և դրա օրինակը ծառայելը քաջություն է պահանջում: Ինչևէ, մենք չպետք է վախենանք: Եթե մենք իմանանք, թե ովքեր ենք, ով է Աստված, և որ մենք ուխտեր ենք կապել Նրա հետ, մենք՝ այդ մարտիկների մայրերի նման, բարի ազդեցություն կգործենք:

Ամենայն հավանականությամբ, Հելամանի 2060 մարտիկներից յուրաքանչյուրը կրում էր իր մոր ազդեցությունը: Արդարակյաց այլ տղամարդկանց և կանանց հետ միասին, այս մայրերը՝ միավորվելով իրենց հավատքով ր օրինակով, ուսուցանել են ուխտերի զորությունը: Այդ օրերի երիտասարդները հասկացել են պատերազմի մեջ չընդգրկվելու իրենց ծնողների կապած ուխտը: Եվ անգամ երբ թվում էր, թե անհնար է, Երկնային Հայրը ճանապարհ էր բացում այդ ծնողների համար՝ պահելու համար իրենց ուխտերը և պահպանելու իրենց ազատությունը (տես Ալմա 56.5–9): Նմանապես, մենք պետք է պատվենք մեր ուխտերը, որպեսզի մեր սեփական և մեր ծխերի, ճյուղերի, համայնքների երեխաները և երիտասարդները հասկանան ուխտերը պահելու կարևորությունը:

Եթե մենք հարգենք մեր ուխտերը, Երկնային Հայրը կարող է ճանապարհ պատրաստել մեզ համար: Մենք պետք է ճշգրտորեն ապրենք ըստ մեր ուխտերի: Մենք կարող ենք, օրինակ, ճշգրիտ լինել աղոթելու, սուրբ գրությունները ուսումնասիրելու, գործող տաճարային երաշխավորագիր կրելու, համեստ հագնվելու, Կիրակին պատվելու մեջ: Եթե մենք այդպես անենք, մեր երեխաները կիմանան և կկարողանան ասել. «Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 56.48):

Վերջին Օրերի սուրբ կանայք, ովքեր հասկանում են, որ իրենց ուժը գալիս է Տիրոջ Քավությունից, չեն հանձնվում դժվար և հուսահատ պահերին: Որպես ուխտեր պահողներ, մենք ձգտում ենք կատարելապես մեծացնել, սնուցել և պաշտպանել երեխաներին և երիտասարդներին, որպեսզի մի օր կարողանանք ասել այս աճող սերնդի մասին. «Ես երբեք չէի տեսել այդպիսի մեծ արիություն, ոչ, ոչ էլ բոլոր Նեփիացիների մեջ» (Ալմա 56.45):

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ

Սուրբ գրություններից

Ալմա 53; 56–58

Լուսանկարը՝ Ռոբերտ Քեյսիի