Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպե՞ս ենք մենք ապրում աշխարհում և «մի կողմ դնում այս աշխարհի բաները»
Մարտ 2025


Նշանակետին

Ինչպե՞ս ենք մենք ապրում աշխարհում և «մի կողմ դնում այս աշխարհի բաները»

Հիսուս Քրիստոսը կարգում է նեփիացի աշակերտներին

Աշակերտները, որոնց Նա ընտրել էր, ըստ՝ Քեյսի Չայլդի

Տերն ասել է` «դու մի կողմ պետք է դնես այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտես» (Վարդապետություն և Ուխտեր 25.10): Սա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մեր ժամանակավոր և նյութական կարիքները, բայց դա նշանակում է, որ մենք մեր սրտերը չենք դնում հարստության, իշխանության, պաշտոնի կամ աշխարհի հավանության վրա: Ահա մի քանի սկզբունքներ, որոնք մեզ սովորեցրել են աշխարհում ապրելու մասին.

Աստծո բաները առաջին տեղում դրեք: «Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6․33): Մեր սրտերում և կյանքում Աստծո պատվիրանները և Նրա հետ մեր ուխտերը մեր առաջնահերթությունն են:

Ուսում փնտրեք: «Երբ սովորեք ձեզ շրջապատող աշխարհի մասին, սովորեք նաև Փրկչի մասին, որը ստեղծել է աշխարհը: … Որքան շատ եք սովորում, այնքան ավելի շատ կարող եք օգնել կառուցել Աստծո արքայությունը և ի բարին ազդել աշխարհի վրա» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 31, 32)։

Աշխատեք։ «Աշխատանքն ավետարանի կարևոր սկզբունք է հանդիսանում: Այն նպաստում է աճին և մեզ զարգացնում է։ … Տերը ոչ միայն ցանկանում է, որ մենք հոգ տանենք մեր ընտանիքների մասին, այլև «ջերմեռանդ ներգրավված լինենք բարի գործի մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 58.27]» (“Employment,” Topics and Questions, Gospel Library):