Որտե՞ղ կարող ես ուժ գտնել, երբ քեզ մերժված ես զգում
Մի քանի տարի առաջ ես մասնակցել եմ մի միջոցառման այլ երիտասարդների և մի քանի միսիոներների հետ: Մեր նպատակն էր հրավիրել մարդկանց գալ և մասնակցել հաղորդության հատուկ ժողովին։
Ես ոգևորված էի միսիոներների տեղում լինելու համար։ Մենք կարողացանք մեր հրավերները բաժանել մեզ հանդիպած մի քանի մարդկանց։ Երբ վերջին հրավերը տալու ժամանակն էր, Հոգին ինձ հուշեց գնալ հատուկ մարդու մոտ: Բայց նա վատ արձագանքեց մեր հրավերին և խնդրեց մեզ հեռանալ։
Ես տխրեցի, երբ տեսա, թե ինչպես է այդ մարդը մերժում մեր Փրկչի սերը։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ մերժում են Քրիստոսի հրավերը՝ գալ Նրա մոտ։ Բայց ես նաև գիտեմ, որ պարզապես այս հրավերը տարածելով՝ մենք սերմ ենք ցանում մարդկանց սրտերում։ Այս փորձառությունն ամրապնդեց իմ վկայությունը, չնայած իմ հրավերը մերժվեց։ Ես գիտեմ, որ Քրիստոսի հետ ամեն ինչ հնարավոր է, և ես շարունակում եմ պատրաստվել ծառայել միսիայում և ուրիշներին բերել Նրա և մեր Երկնային Հոր մոտ։
Ջալիլ Թ., 17 տարեկան, Հարավային նահանգ, Նոր Կալեդոնիա
Սիրում է երաժշտություն, ֆուտբոլ և արշավներ ու զբոսանքներ իր ընտանիքի հետ: