Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպե՞ս հաղթահարել աղոթքին խանգարող խոչընդոտները
Մարտ 2025


Ինչպե՞ս հաղթահարել աղոթքին խանգարող խոչընդոտները

Ինչպե՞ս ենք հաղթահարում աղոթքին խանգարող մեր խոչընդոտները։

երիտասարդ տղան աղոթում է դժվարությամբ

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի և Դերեկ Լ. Սմիթի

«Աղոթեք անդադար»։ Փրկիչն այս հրահանգը 10 անգամ տալիս է Վարդապետություն և Ուխտերում: Մենք հասկանում ենք, որ դա փոխաբերական իմաստ ունի. մենք չենք կարող բառացիորեն ծնկի իջնել և աղոթել ամբողջ արթուն ժամանակ, բայց երբեմն դժվար է նույնիսկ օրը երկու անգամ աղոթել։ Ինչպե՞ս ենք հաղթահարում խոչընդոտները։

Խոչընդոտը. մոռանում ենք

Մենք մարդ ենք։ Այդպես պատահում է:

Հնարավոր լուծում․

Ձեր աղոթքները կապեք մեկ այլ բանի հետ, որ անում եք ամեն օր, այնպես որ, երբ մտածում եք մեկի մասին, մտածեք մյուսի մասին: Եթե կարծում եք, որ չափազանց քնկոտ եք արթնանալիս կամ քնելուց առաջ իմաստալից աղոթքներ անելու համար, ձեր աղոթքները կապեք ցերեկային և գիշերային որևէ այլ սովորույթի հետ, երբ ավելի զգոն եք, օրինակ՝ ատամները խոզանակելը կամ դեղորայք ընդունելը։ Կամ հիշեցումներ տեղադրեք ձեր հեռախոսի վրա։

Խոչընդոտը. ասելու ոչինչ չկա

Ի՞նչ կա ասելու առավոտյան, երբ այն ամենը, ինչ արել եք ձեր վերջին աղոթքից հետո, քնելն է:

Հնարավոր լուծում․

Առավոտյան շնորհակալություն հայտնեք Աստծուն ձեր օրհնությունների համար, այդ թվում նաև այն մարդկանց, որոնք օրհնում են ձեր կյանքը։ Աղոթեք այդ մարդկանց համար։ Ասեք Աստծուն, թե ինչ եք ծրագրել այսօր, և խնդրեք Նրա առաջնորդությունը։ Գիշերը պատմեք, թե ինչպես անցավ ձեր օրը: Նրան պատմեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում, ինչի համար դուք երախտապարտ եք, որ սովորել եք, կամ որ հետաքրքիր էր ձեզ համար:

Խոչընդոտը. բացասական զգացմունքներ

Գուցե ձեզ անարժան եք զգում, քանի որ ինչ-որ բան եք արել կամ մտածում եք անելու մասին։ Գուցե ինչ-որ բանի համար բարկանում եք Աստծո վրա: Գուցե դուք պարզապես տրամադրություն չունեք:

Լուծում. ամեն դեպքում աղոթեք

Ինչպիսին էլ որ լինեն ձեր զգացմունքները, Աստված կընդունի դրանք։ Ոչ ոք երբեք, երբևէ «անարժան» չէ աղոթելու, և սատանան է ուզում, որ դուք այդպես մտածեք (տես 2 Նեփի 32.8): Ձեր Հայրը նախընտրում է լսել ձեր անկատար, անավարտ աղոթքը, որի ժամանակ դուք խուսափում եք բարձրաձայնել ինչ-որ բանի մասին, քան ընդհանրապես չլսել ձեզ։