Երիտասարդներին զորացնելու համար
Օգնություն դժվար օրերին
Մարտ 2025


Բարի գալուստ ամսագրի այս թողարկում

Օգնություն դժվար օրերին

Կյանքը միշտ չէ ընթանում այնպես, ինչպես հույս ունենք: Բոլորս էլ սիրում ենք օրերը, որոնք լի են տոնական տրամադրությամբ և ուրախությամբ, բայց որոշ օրեր լի են հիասթափությամբ։ Այս համարում դուք կգտնեք օգնություն այդ օրերի համար (տես էջեր 8, 14 և 22):

Իմ սիրելի սուրբ գրություններից մեկը պարունակում է մի խորհուրդ և խոստում դժվար օրերի համար։ «Համբերող եղիր չարչարանքներում, քանզի դու շատ կունենաս. բայց դիմացիր դրանց, քանի որ, տես, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը» (Վարդապետություն և Ուխտեր 24.8): Խորհուրդն է՝ համբերել:

Դրա հիմքում ընկած է տոկունությունը, որը նշանակում է ամուր մնալ ներքուստ։ Դա դժվար է անել, դրա համար էլ ես սիրում եմ «Ես քեզ հետ եմ» խոստումը: Այդ խոստումը նշանակում է, որ մենք ստիպված չենք միայնակ անցնել դժվարին օրերը: Տերը կօգնի մեզ ամուր մնալ ներքուստ:

Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում մեր կյանքում, Հոր հետ կապ հաստատելու լավագույն ձևն աղոթելն է։ Նա իսկապես մեզ հետ է։ Աստված կլսի և կպատասխանի մեր աղոթքներին։ Աստված լսում և խոսում է Իր զավակների հետ լավ և վատ օրերին (տես էջ 2): Նա խոստացել է մեզ հետ լինել։

Սիրով՝

Էմիլի Բել Ֆրիման

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ