Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպե՞ս կարող եմ դեռ հույս ունենալ և պատրաստվել իմ ապագա ընտանիքի համար, երբ աշխարհն այդքան հուսահատեցնող է
Մարտ 2025


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ դեռ հույս ունենալ և պատրաստվել իմ ապագա ընտանիքի համար, երբ աշխարհն այդքան հուսահատեցնող է»

երիտասարդ կին

«Տերը պատվիրել է մեզ բազմանալ և լցնել երկիրը և խոստացել է պաշտպանել մեզ Իր հետ կնքած ուխտերի միջոցով։ Աստծո ծրագիրը կատարյալ է։ Ես գիտեմ, որ երբ երեխաներ ունենամ, եթե հնազանդվեմ ինձ տրված պատվիրաններին, Նա պարտավորվում է օրհնել և պաշտպանել ինձ և իմ ընտանիքը Իր իմաստության համաձայն»:

Սիոնա Օ., 16 տարեկան, Հավայան կղզիներ (ԱՄՆ)

երիտասարդ տղա

«Ես հույս եմ գտնում, երբ հավատք եմ գործադրում առ Աստված և Նրա ծրագիրն ինձ համար: Երբ աշխարհը հուսահատեցնում է, ես կարող եմ դիմել Նրան խաղաղության համար: Իմ հայրապետական օրհնությունն օգնում է ինձ իմանալ, որ իմ Երկնային Հայրը ինձ բոլորից լավ է ճանաչում և սիրում ինձ: Դա ինձ վստահություն է ներշնչում, որ ամեն ինչ լավ կլինի»։

Լոգան Ա., 16 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

երիտասարդ կին

«Ինձ համար օգտակար է իմանալ, որ Աստված սիրում է ինձ, ծրագիր ունի ինձ համար և կօգնի ինձ դժվար ժամանակներում: Նաև օգտակար է իմանալ, որ իմ ուխտերը կապում են ինձ Քրիստոսի հետ և հնարավորություն են տալիս օգտվել Նրա զորությունից և ուժից»:

Լիդի Լ․, 18 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

երիտասարդ տղա

«Ուրախություն գտեք Քրիստոսով, սուրբ գրություններով և աղոթքով: Եթե մենք կարողանանք սովորել, որ միակ կարծիքը, որը կարևոր է, Փրկչի կարծիքն է, դա շատ կհեշտացնի կյանքը: Մեզ շրջապատող մարդկանց կարծիքների հիման վրա որոշումներ կայացնելը կարող է ստիպել մեզ սխալ որոշումներ կայացնել»:

Քեշ Պ., 16 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

երիտասարդ կին

«Մենք պետք է մեր վստահությունը դնենք Աստծո վրա և զարգացնենք դրական մտածելակերպ: Մենք կարող ենք ոգեշնչվել ուրիշներից, ովքեր հաղթահարել են նմանատիպ մարտահրավերները: Նաև պատվիրանները պահելը, հատկապես մաքրաբարոյության օրենքը և առաքինի լինելը, ամուր հիմք է ստեղծում լիարժեք ընտանեկան կյանք կառուցելու համար՝ չնայած արտաքին հուսահատությանը»:

Դիվայն Օ., 19 տարեկան, Լագոս (Նիգերիա)