2025
Կրակ, դանակներ, պար և ավետարանը
Մարտ 2025


Կրակ, դանակներ, պար և ավետարանը

Բացահայտեք, թե ինչպես է սամոական ֆայրնայֆ պարը կապված Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ Հավայան կղզիներում (ԱՄՆ) յոթ երիտասարդների համար:

ջահ բռնած երիտասարդը

Լուսանկարները՝ Լեսլի Նիլսոնի և Մարիսա Կոուտոյի

Ոմանք դաշնամուր են նվագում։ Ոմանք սիրում են գրքեր կարդալ։ Ուրիշներն էլ մարմնամարզությամբ են զբաղվում, ֆուտբոլ կամ շախմատ են խաղում։ Քիչ տարածված է, և նույնիսկ մի փոքր դժվար է հավատալ, որ ոմանք սիրում են պարել՝ պտտելով կրակի վրա գտնվող դանակներ։

Ֆայրնայֆ պարերի պատմությունը

Սամոական Ֆայրնայֆ պարը կամ ailao afi- ժամանակակից պար է՝ միավորված ավանդական պատերազմի պարի հետ: Դա յուրահատուկ տաղանդ է՝ արվեստի և արտահայտման ձև, իսկ շատերի համար՝ իրենց մշակույթը պատվելու միջոց:

Ահա թե ինչպես են Հավայան կղզիներից (ԱՄՆ) երեք երիտասարդներ բացատրում դա.

Վիվիան՝ 18 տարեկան. «Ավանդաբար դա մի բան էր, որ մարտիկները անում էին միայն դանակով: Ավելի ուշ ավելացվեցին կրակն ու պտտելը։ Դա բավականին նման է մահակի պտտմանը, ուղղակի՝ կրակով երկու ծայրերում»:

Տուի՝ 12 տարեկան․ «Ֆայրնայֆ պարելիս շատ շոգ է։ Դա նույնպես ներառում է շատ պտույտներ։ Դուք նույնիսկ նետում եք դանակը և այն շրջում, մինչ այն պտտվում է»:

Ջոզեֆ՝ 18 տարեկան. «Երբ կրակը շարժվում է, քամին սուլում է, իսկ թմբուկները նվագում են, բավականին բարձր է հնչում։ Բայց, անկեղծ ասած, դա մի տեսակ լուռ հոգևոր պահ է ինձ համար, քանի որ այն ինձ համար խոր իմաստ ունի: Ֆայրնայֆը իմ ընտանիքի և մշակույթի հետ կապ հաստատելու միջոց է»։

երիտասարդը կրակ է փչում
ջահի առջև նստած երիտասարդներ

Այս երիտասարդների համար ֆայրնայֆ պարելը պարզապես զարմանալի և հազվագյուտ տաղանդ չէ: Այն նաև ուսուցանել է նրանց կյանքի շատ արժեքավոր դասեր Տիրոջը մոտ մնալու մասին՝ ապրելով ավետարանով և օգնելով ուրիշներին։

ջահով երիտասարդ

Վստահել Տիրոջը

Ջոզեֆ Ա., 18 տարեկան

Երբ դուք պարում եք ֆայրնայֆ, շատ սխալներ կարող եք գործել: Բենզինը կարող է թափանցել ամբողջ բռնակը՝ դարձնելով այն սայթաքուն: Քամին կարող է նաև փոխել ամեն ինչ՝ դժվարացնելով դանակը բռնելը։ Պարելիս Տիրոջը վստահելն ինձ համար մեծ օգնություն է եղել։

Իմ սիրած սուրբ գրություններից մեկը Առակներ 3.5 է, որը խոսում է ամբողջ սրտով Տիրոջը ապավինելու մասին: Կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ ներկայացման պահին դուք հասկանում եք, որ ջանասիրաբար պատրաստվել եք, բայց իրականում ամենակարևորը միայն դուք եք, կրակն ու դանակը և Երկնային Հայրը:

Ես աղոթում եմ Երկնային Հորը. «Լավ, ես նախապատրաստվել եմ, հիմա խնդրում եմ, առաջնորդիր ձեռքերս»:

ջահը պտտող երիտասարդ

Ժամանակ տրամադրել Տիրոջը

Գարի Կ.՝ 16 տարեկան

Շատ նախապատրաստություն է անհրաժեշտ ֆայրնայֆ պարի մրցույթների համար: Մրցույթին նախորդող մոտ վեց ամիսներին ես ամեն օր պարապում եմ:

Դա նույնպես կարող է դժվար լինել, քանի որ ժամանակացույցս շատ զբաղված է։ Բայց ես միշտ ժամանակ եմ տրամադրում Տիրոջը՝ գնալով եկեղեցի, Երիտասարդ տղամարդկանց միջոցառումների և սեմինարիա, կարդալով իմ սուրբ գրությունները և աղոթելով: Երբ այս բաներն անում եմ, իմ օրը տարբերվում է։ Ամեն բան լավ է լինում:

Ես վստահ եմ, որ Քրիստոսն ինձ հետ է։ Եթե դուք վստահեք Տիրոջը և ձգտեք Նրան առաջին տեղում դնել, Նա կօգնի ձեզ այն ամենում, ինչ անհրաժեշտ է ձեզ։

երիտասարդ կինը երկու ջահերով
ջահը պտտող երիտասարդ կինը
ջահով երիտասարդ կին

Ձեռք բերել վստահություն և ոգեշնչել ուրիշներին

Վիվիան Կ.՝ 18 տարեկան

Մեծանալով՝ ես դիտում էի, թե ինչպես են հորեղբայրներս ու զարմիկներս ֆայրնայֆ պարում։ Ես մտածեցի, որ դա իսկապես հիանալի է, բայց չգիտեի՝ արդյո՞ք կարող եմ ինքս անել դա: Ավագ դպրոցում նպատակներիցս մեկն այն էր, որ սովորեի դա անել։ Սովորելուց հետո նպատակս ավելի որոշակի դարձրի. ուզում էի մասնակցել ֆայրնայֆ մրցումներին։

Ֆայրնայֆն օգնել է ինձ վստահություն ձեռք բերել իմ հանդեպ։ Երբ պարում ես, որոշակի շարժումներ են լինում, որտեղ դանակը վերև ես նետում, օդում հետևում ես, հետո բռնում: Նետելուց հետո ես փախչում էի սայրից։ Հայրս սովորեցրեց ինձ, որ պետք է պատասխանատվությամբ անեմ այդ շարժումը և ինքնավստահ լինեմ։

երիտասարդ կինն ընտանիքի անդամի հետ

Իր ընտանիքի անդամներից ոգեշնչված՝ Վիվիանը վստահություն է ձեռք բերել կրակը կրելու համար։

Ժամանակի ընթացքում ես սկսեցի ավելի վստահորեն շարժվել և պարել ներկայացման ժամանակ։ Այժմ դա իսկապես հրաշալի է, քանի որ երբեմն աղջիկները ներկայացումներից հետո գալիս են ինձ մոտ և ասում, որ ոգեշնչվել են և ուզում են փորձել ֆայրնայֆ պարել: Ես այնքան ոգևորված եմ, որ ոգեշնչում եմ ուրիշներին անել մի բան, որը նրանք կարծում էին, թե չեն կարող անել:

Երիտասարդ տղան բռնում է ջահը

«Աղոթելը պաշտպանում է ինձ և օգնում լավ պարել»,- ասում է Տուին։

Աղոթքի միջոցով հաղթահարել վախը

Տուի Մ.՝ 12 տարեկան

Երբ պարում եմ, չեմ անհանգստանում։ Հուզվում եմ։ Ես հասկացել եմ, որ նույնիսկ եթե խառնվեմ, կարող եմ այդ սխալը վերածել մի գեղեցիկ շարժումի: Գրեթե նման է նկարչության: Երբ նկարիչը սխալվում է, նա կարող է նոր բան նկարել։ Երբեմն կրակով դանակն ընկնում է իմ ձեռքից, բայց վերցնում եմ այն և շարունակում պարել։

Ինքս ինձ խրախուսելը շատ է օգնել իմ վախերի հարցում: Ես չեմ մտածում․ «Ի՞նչ անեմ, եթե խառնվեմ»: Ես փորձում եմ ավելի շատ այսպիսի մտքեր ունենալ. «Դե, երևի լավ կպարեմ»:

Ինձ համար սովորություն է դարձել նաև ամեն անգամ փոքր աղոթք ասել ներկայացումից առաջ: Աղոթքը պաշտպանում է ինձ և օգնում է լավ պարել: Երբ աղոթում եմ, վստահ եմ զգում, որ լավ եմ պարելու։

Երիտասարդ տղան աղոթում է ընտանիքի անդամի հետ

Մանասե Թ.՝ 12 տարեկան

Նախքան ֆայրնայֆ պարելը սովորաբար անհանգիստ եմ: Ամեն անգամ՝ գնալուց առաջ, աղոթում եմ։ Մի անգամ՝ նախքան գնալը, ես աղոթեցի և ջերմություն զգացի ու չվախեցա։ Երբ պարեցի, զգացի, որ կողքիս ինչ-որ մեկը կանգնած է։

Աղոթքն իսկապես օգնում է ինձ չանհանգստանալ։ Աղոթելուց հետո հասկանում եմ, որ պարզապես զվարճանում եմ։

ջահով երիտասարդ տղա

Կիսվել սիրո ուղերձով

Կավիկի Ա.՝ 15 տարեկան

Անցած ամռանը Ռումինիայում և Բուլղարիայում մենք ֆայրնայֆ պարեցինք։ Իմ հայրը միշտ մեզ սովորեցնում է «Սեր տան մեջ» օրհներգը (Hymns, no. 294) մեր այցելած երկրների լեզվով: Մենք դա անում ենք, որպեսզի ներկայացումից հետո ընտանիքով միասին կատարենք այն։

Կարծում եմ, որ տան մեջ սիրո ուղերձը կարևոր է, քանի որ այն հիշեցնում է մեզ, որ պետք է սեր ունենանք ամենուր, որտեղ գնում ենք: Ես զգում եմ, որ բարձրացնում եմ ուրիշներին և երջանիկ եմ դարձնում նրանց: Եվ չնայած երբեմն նրանք չեն կարողանում խոսել իմ լեզվով, ես գիտեմ, որ նրանք զգացել են ավետարանը, որը կիսվել է մեր տաղանդների միջոցով:

ջահը պտտող երիտասարդ տղա

Նինոա Ա.՝ 13 տարեկան

Սիրո ուղերձը տանը կարևոր է, քանի որ եթե մարդիկ չգիտեն, որ իրենց շուրջը սեր կա, ապա նրանք կարող են թշվառ լինել: Երբ իմ տանը սեր կա, ես ինձ խաղաղ ու հանգիստ եմ զգում:

երիտասարդ տղա

Կիսվել լույսով տաղանդների միջոցով

Ֆայրնայֆ պարը այն միջոցներից մեկն է, որով այս երիտասարդները շողացնում են իրենց լույսը և իրենց տաղանդներով կիսվում ուրիշների հետ: «Ես կարող եմ իմ տաղանդները ներկայացնել ամբողջ աշխարհում իմ ընտանիքի հետ: Ես ուրախ եմ ներքուստ՝ իմանալով, որ երբ կիսվում ես քո տաղանդներով, ապա բարձրացնում ես ուրիշներին»,- ասում է Նինոան։

Նինոայի ավագ եղբայրը՝ Կավիկին, ասում է, որ ֆայրնայֆ պարերը հիշեցնում են նրան, թե ինչպես է լույսը տիրում խավարին։ Նրա համար իր տաղանդներով կիսվելը նման է այն բանին, որ նա իր լույսը կիսում է ուրիշների հետ։

Ջոզեֆն ասում է, որ երբ մենք փայլում ենք, մենք փայլում ենք Երկնային Հոր համար: «Երբ մենք կիսվում ենք այն ամենով, ինչ ունենք, մենք ոչ միայն օրհնում ենք ինքներս մեզ կամ օրհնում նրանց, ում հետ կիսվում ենք մեր տաղանդներով, այլ նաև փառաբանում ենք մեր Երկնային Հորը»:

Վիվիանն ասում է, որ իր պապիկը միշտ կիսվում է Մատթեոս 5.16 հատվածով, որտեղ խոսվում է այն մասին, որ մեր լույսը փայլում է մարդկանց առջև։ «Ես կարծում եմ, որ դա լավ հատված է, քանի որ կարիք չկա, որ դուք կարողանաք լավ ֆայրնայֆ պարել, որպեսզի կիսվեք ավետարանով: Դուք կարող եք լավը լինել ամեն ինչում և օգտագործել ձեր տաղանդները ավետարանով կիսվելու համար»: