Երիտասարդների կյանքից
Ես լավ կլինեմ
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Ես անհանգստանում եմ, երբ հաճախում եմ Եկեղեցու դասերին և սեմինարիային և երբ ելույթ եմ ունենում հաղորդության ժողովում։ Բայց ես հիշում եմ Վարդապետություն և Ուխտեր 84.88-ը․ «Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:
Երբ կարդում կամ հիշում եմ այդ հատվածը, զգում եմ, որ Հիսուսը հսկում և աջակցում է ինձ։ Նա օգնում է ինձ, երբ սխալներ եմ գործում։
Ես զգում եմ, որ Երկնային Հայրը պատրաստել է այդ հնարավորություններն ինձ համար։ Նա ինձ հնարավորություն կտա հասնել իմ լավագույն ներուժին, նույնիսկ եթե դա դժվար է:
Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, ես լավ կլինեմ, որովհետև Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ինձ, երբ ես գործեմ հավատքով:
Էմմա Յ., 15 տարեկան, Իբարակի (Ճապոնիա)
Սիրում է խաղալ սեղանի խաղեր և տեսախաղեր, ընտանիքի հետ զբաղվել սպորտով, ֆիլմեր դիտել և մասնակցել երիտասարդների միջոցառումներին: