Երիտասարդներին զորացնելու համար
Փրկիչն օգնեց ինձ փոխվել
Մարտ 2025


Երիտասարդների կյանքից

Փրկիչն օգնեց ինձ փոխվել

երիտասարդ աղջիկը զայրացած է

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Երբ ես չեմ ժպտում, կարծես զայրացած լինեմ: Մարդիկ հարցնում էին. «Ինչո՞ւ ես խոժոռվում: Ի՞նչն է խնդիրը»։ Եվ ես ասում էի․ «Ես չեմ խոժոռվում»: Բայց նրանց հարցերը բարկացնում էին ինձ։

Հայրս անհանգստացած էր ինձ համար։ Նա կանչեց ինձ իր սենյակ և ասաց. «Դու չես կարող միշտ այսպիսի զայրացած վերաբերմունք ունենալ: Ի՞նչն է քեզ անհանգստացնում»: Ես որոշեցի փոխվել։

Ես աղոթեցի և խնդրեցի, որ Երկնային Հայրն օգնի ինձ։ Ժամանակի ընթացքում ես փոփոխություն զգացի։ Ես ավելի քիչ եմ բարկանում, ավելի հաճախ եմ ժպտում և ուրիշներին ավելի շատ եմ սիրում։ Բոլորն ասում էին․ «Դու փոխվում ես»: Ես խորապես գիտեմ, որ դա իմ ուժերով չէ: Հիսուս Քրիստոսի Քավության զորությունն է դա հնարավոր դարձնում:

Դժվար է դառնալ այն մարդը, որը ցանկանում ես լինել: Ես չեմ կարող ասել, որ դարձել եմ այդ մարդը, բայց ձգտում եմ: Մեր ճամփորդությունը պետք է լինի Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք պետք է հրավիրենք Նրան մեզ մոտ:

Վիկտորիա Ե., 16 տարեկան, Լագոս (Նիգերիա)

Սիրում է զբաղվել սպորտով, կարդալ, երգել, հարդարել մազերը և նոր բաներ սովորել: