Միացեք
Մայա Ս.
16 տարեկան, Դրավա (Սլովենիա)
Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի
Մայրս ու հայրս բաժանվեցին, երբ ես երկուսուկես տարեկան էի։ Ես ամեն ամիս այցելում էի հորս, և երբ փոքր էի, դա իսկապես զվարճալի էր: Բայց երբ մեծացա, մի քանի տարաձայնություններ ունեցանք, և իրավիճակն ավելի ու ավելի վատացավ։
Հիշում եմ, որ լաց էի լինում ու ասում մորս, որ այլևս չեմ ուզում այցելել հորս։ Նա ասաց․ «Աղոթիր, և ամեն ինչ լավ կլինի»: Եվ ես աղոթեցի:
Աստված օգնեց ինձ ու հորս։ Այժմ մենք ավելի լավ հարաբերություններ ունենք։ Մենք զրուցում ենք, և նա զանգահարում է ինձ, երբ գնում է իր հայրենիք՝ Մակեդոնիա, որպեսզի ես զրուցեմ այնտեղ գտնվող ընտանիքիս հետ։
Հիսուս Քրիստոսը միշտ եղել է իմ ուժը: Երբ դպրոցում կամ տանը մեծ դժվարություններ էի ունենում, Նա միշտ ինձ օգնում էր։ Միշտ զգում էի, որ Նա իմ աջակիցն է։
Ես երախտապարտ եմ, որ մայրս ինձ ծանոթացրեց Եկեղեցու և Աստծո հետ, քանի որ դա իսկապես շատ է օգնել մեզ այս տարիների ընթացքում: Աստված և Հիսուս Քրիստոսը միշտ հոգ են տանում մեր մասին։