Ընկեր
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Հունվար 2024 թ․


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, հունվ. 2024, 28-29:

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։

Հունվարի 1-7-ը

Ձեր վկայությունը

Նկար
Alt text

Նկարները՝ Կետի Դոքրիլի

Մորմոնի Գրքի ներածական էջերի համար

Մորմոնի Գիրքը սկզբում գրված է եղել ոսկե թիթեղների վրա: Մարդիկ, որոնք տեսել են թիթեղները, գրել են, որ գիտեն, որ այն ճշմարիտ է (տես երեք վկաների վկայությունը և ութ վկաների վկայությունը): Գրեք կամ նկարեք ձեր սեփական վկայությունը Մորմոնի Գրքի մասին և դրեք այն ձեր սուրբ գրություններում:

Հունվարի 8-14-ը

Կիսվել արժեքավոր բաներով

Նկար
alt text

1 Նեփի 1-5-ի համար

Սուրբ գրությունները մեծ արժեք ունեն (տես 1 Նեփի 5․21)։ Թղթի վրա նկարեք մի քանի թանկարժեք քարերի ուրվագծեր և կտրեք դրանք: Խնդրեք յուրաքանչյուրին՝ քարերի ուրվագծերի մեջ գրել Մորմոնի Գրքից որևէ հատված: Խառնեք քարերը, այնուհետև հերթով ընտրելով դրանցից մեկը՝ կարդացեք սուրբ գրությունը:

Հունվարի 15-21-ը

Պարզ և արժեքավոր թիթեղներ

Նկար
alt text

1 Նեփի 6-10-ի համար

Տերն ասաց Նեփիին պատրաստել թիթեղների մեկ այլ խումբ՝ հատուկ և իմաստուն նպատակի համար (տես 1 Նեփի 9)։ Պատրաստեք թիթեղների ձեր տարբերակը՝ ծալված թղթից կամ ստվարաթղթից: (Դուք կարող եք նույնիսկ ձեր թուղթը կամ ստվարաթուղթը փաթաթել ալյումինե փայլաթիթեղով): Այդ թիթեղների վրա գրեք կամ նկարեք այն, ինչ սովորել եք Մորմոնի Գրքից։

Հունվարի 22-28-ը

Աստծո սերը

Նկար
alt text

1 Նեփի 11-15-ի համար

Կարդացեք սուրբգրային պատմությունը Լեքիի երազի մասին, էջ 26: Այժմ նկարեք մի ծառ: Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին մեկ տերև ավելացնել ծառին և ասել մի բան, որ Երկնային Հայրը տվել է մեզ, ինչը ցույց է տալիս, որ Նա սիրում է մեզ: