Ընկեր
Ձեր շնորհիվ շատ բան կարող է փոխվել
Հունվար 2024 թ․


«Ձեր շնորհիվ շատ բան կարող է փոխվել», Ընկեր, հունվ․ 2024, 32:

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Ձեր շնորհիվ շատ բան կարող է փոխվել

Հատված Օլիվիա Քիթերմանի և Ռեյչըլ Փիթերսոնի հետ անցկացրած հարցազրույցից։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը շատ են սիրում ձեզ։ Նրանք հրավիրում են ձեզ ուխտեր կամ խոստումներ կապել Իրենց հետ, քանի որ սիրում են ձեզ, : Դուք սկսում եք կապել այդ խոստումները, երբ մկրտվում եք:

Ձեր մկրտությունից հետո դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը: Դուք դառնում եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Դա նշանակում է, որ Երկնային Հայրը վստահ է, որ դուք կպահեք ձեր ուխտերը:

Որպես Եկեղեցու լիիրավ անդամ՝ ի՞նչ կարող եք անել ձեր ուխտերը պահելու համար: Դուք կարող եք ողջունել մյուսներին Երեխաների միությունում: Դուք կարող եք նստել նորեկի կողքին և օգնել նրան սովորել երգերը: Դուք կարող եք օգնել Երեխաների միության միջոցառումների կազմակերպման հարցում: Դուք կարող եք նաև առաջնորդ լինել ձեր ընտանիքում: Դուք կարող եք խնդրել, որ ընտանեկան աղոթք ասվի կամ կիսվել Երեխաների միությունում ձեր սովորածով:

Սուրբ Հոգին ստանալուց հետո ուրիշների կարիքները կարող եք տեսնել նոր ձևով: Դուք կարող եք աղոթել Երկնային Հորը և ասել․ «Օգնիր ինձ իմանալ, թե այսօր ում կարող եմ օգնել»: Այնուհետև Սուրբ Հոգին կօգնի ձեզ նկատել ինչ-որ մեկին, ով մենակ է նստած, կամ կհուշի, որ ողջունեք ընկերներից որևէ մեկին: Ձեր շնորհիվ շատ բան է փոխվում, երբ որոշում եք օգնել ուրիշներին: Դուք գործում եք որպես Երկնային Հոր Եկեղեցու անդամ:

Երկնային Հայրը սիրում է ձեզ: Նա ցանկանում է, որ դուք ձեր օրինակով առաջնորդեք, ուր էլ որ գնաք, որպեսզի կարողանաք մարդկանց մոտեցնել Իրեն: Բայց դուք չպետք է դա անեք ինքնուրույն: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երբեք չեն դադարի օգնել ձեզ: Դուք կարող եք վստահ լինել, իմանալով, որ Նրանք ձեզ հետ են: Դուք կարող եք պատկերացնել Հիսուսին՝ միշտ կանգնած ձեր կողքին։

  • «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 4-11։