Ընկեր
Զրույց Այլիշի հետ Սուրբ Հոգու մասին
Հունվար 2024 թ․


«Զրույց Այլիշի հետ Սուրբ Հոգու մասին», Ընկեր, հունվ. 2024, 40-41։

Զրույց Այլիշի հետ Սուրբ Հոգու մասին

Այլիշը 12-ամյա աղջիկ է Սինգապուրի արևելյան շրջանից։ Մենք նրան հարցրինք, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում իրեն:

Կպատմե՞ս մեզ քո մասին

Նկար
alt text
Նկար
alt text
Նկար
alt text

Ես շատ եմ սիրում կարդալ և խաղալ վոլեյբոլ, իսկ դպրոցում իմ սիրելի առարկան մաթեմատիկան է: Իմ սիրելի կերակուրը լազանյան է, իսկ իմ սիրելի գույնը՝ կարմիրը։ Երբ մեծանամ, հույս ունեմ, որ իրավաբան կդառնամ և կաշխատեմ դատարանում։

Ըստ քեզ, ինչպիսի՞ն է Սուրբ Հոգին

Սուրբ Հոգին ինձ համար մտերիմ ընկերոջ նման է: Ես զգում եմ, որ Նա մեկն է, ում կարող եմ ապավինել, երբ պահում եմ պատվիրաններն ու իմ ուխտերը Երկնային Հոր հետ: Ես մտածում եմ Նրա մասին՝ որպես իմ առաջնորդի և ուղեկցի: Նա կարող է օգնել ինձ՝ ճիշտ ընտրություններ կատարել:

Ի՞նչ խորհուրդ կտաս մեկին, ով վստահ չէ, թե զգացել է Սուրբ Հոգուն

Նկար
alt text

Երբեմն ես էլ վստահ չեմ՝ թե արդյոք զգում եմ Սուրբ Հոգուն: Բայց եթե դուք իսկապես մտածում եք այդ մասին, կարդում եք սուրբ գրությունները, աղոթում եք և լավ զգացում եք ունենում՝ դա Սուրբ Հոգին է: Երբեմն Սուրբ Հոգուն լսելը պարզապես զգացում չէ: Դա կարող է լինել նաև միտք կամ գաղափար: Եթե դուք դեռ շփոթված եք, միշտ կարող եք աղոթել և նորից խնդրել Տիրոջը, որ օգնի։

Օրինակ, ե՞րբ ես զգացել Սուրբ Հոգուն

Նկար
alt text

Անցյալ տարի ես խաղում էի վոլեյբոլի մրցաշարում։ Իմ թիմակիցներից շատերի նման ես էլ լարված էի։ Երբ ես սկսեցի խաղալ, մեր թիմն արդեն պարտվել էր առաջին երկու խաղերում։ Մենք հուսահատված էինք։ Հետո խաղը դիտող մարդիկ վատ խոսքեր ասացին մեզ, և մենք ավելի վատ սկսեցինք զգալ: Մենք պարտվեցինք։

Երբ մայրս հարցրեց, թե ինչպես անցավ խաղը, ես սկսեցի լաց լինել։ Ես այնքան հիասթափված էի: Ես գնացի իմ սենյակ, որտեղ հանգիստ ու խաղաղ էր, և աղոթեցի։ Աղոթելուց հետո իմ սիրտն ավելի խաղաղ ու հանգիստ էր: Ես գիտեի, որ Սուրբ Հոգին մխիթարել էր ինձ, և որ Նա միշտ կօգներ ինձ: Ես գիտեմ, որ այս տարվա գալիք մրցաշարի ժամանակ Նա ինձ հետ կլինի, երբ ես խաղամ։

Նկար
alt text

Ուրիշ ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել քեզ

Նկար
alt text

Սուրբ Հոգին նաև օգնել է ինձ, երբ ես տեղափոխվել եմ Երեխաների միությունից Երիտասարդ կանանց դասարան։ Ես ոգևորված էի՝ Երիտասարդ կանանց դասարան տեղափոխվելու կապակցությամբ։ Բայց միևնույն ժամանակ բավականին լարված էի։ Նաև մի փոքր տխուր էի՝ Երեխաների միությունը լքելու պատճառով։

Իմ առաջին դասից առաջ ես աղոթեցի և խնդրեցի Երկնային Հորը օգնել ինձ, որ ինձ լավ զգամ Երիտասարդ կանանց դասարանում։ Ես խաղաղություն զգացի սրտումս, երբ մտա իմ նոր դասարանը: Ես պատրաստ էի սովորել։ Դա օգնեց ինձ հիշել, որ Սուրբ Հոգին միշտ իմ կողքին կլինի։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Անաբել Թեմպեստի