Ընկեր
Պապիկի կատարյալ տարեդարձը
Հունվար 2024 թ․


«Պապիկի կատարյալ տարեդարձը», Ընկեր, հունվ․ 2024, 18-19:

Պապիկի կատարյալ տարեդարձը

Իսկ եթե անձրևը չդադարի՞։

Այս պատմությունը տեղի է ունեցել Սամոայում։

Նկար
alt text
Նկար
alt text

Մութ, մռայլ ամպեր էին կախված երկնքում: Ալեքսը նայեց դրանց:

ԲՈՒՄ, -

եղավ հերթական որոտի ձայնը։ Ամենուր անձրևի մեծ, հորդառատ կաթիլներ տեղացին։

Ալեքսը տարուբերեց գլուխը: Դա լավ չէր: Բնավ լավ չէր։ Երբեմն Սամոայում կարող էր օրեր շարունակ անձրևել՝ առանց դադարի։ Բայց նա ուզում էր, որ իր պապիկի ծննդյան օրը կատարյալ լիներ։

Ալեքսը գնաց իր սենյակ և ծնկի իջավ անկողնու մոտ։

«Սիրելի Երկնային Հայր»,- ասաց նա: «Խնդրում եմ, այնպես արա, որ վաղը՝ պապիկիս տարեդարձին, անձրևը դադարի: Մենք արդեն ուղարկել ենք հրավիրատոմսերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։

Երբ Ալեքսը ոտքի կանգնեց, տեսավ մայրիկին ու հայրիկին՝ կանգնած իր դռան մոտ: Նրանք ժպտում էին։

«Հուսով եմ՝ դեմ չէիր, որ մենք լսեցինք քո աղոթքը», - ասաց մայրիկը:

Ալեքսը ժպտաց: «Ոչինչ: Ես պարզապես ուզում եմ, որ վաղը հատուկ օր լինի պապիկի համար։ Լավ չի լինի, եթե անհրաժեշտ լինի ներսում մնալ: Մենք պարելու տեղ չենք ունենա»։

Հայրիկը սեղմեց Ալեքսի ուսը։ «Անկախ եղանակից՝ պապիկը կզգա, թե որքան ես դու սիրում իրեն»:

Հաջորդ առավոտյան մայրիկն ու հայրիկը խնդրեցին Ալեքսին ասել ընտանեկան աղոթքը: Դեռ հորդառատ անձրև էր գալիս։ Եվ դեռ չէր երևում, որ այն դադարելու է։

«Խնդրում ենք, օրհնիր այս անձրևը, որ այն դադարի երեկույթի ժամանակ», - ասաց նա: «Եվ խնդրում ենք օրհնիր մեզ բոլորիս, որ լավ ժամանակ անցկացնենք: Հատկապես՝ պապիկս»։

Ալեքսն ամբողջ առավոտ նայել էր երկնքին։ Երկար ժամանակ ոչինչ չէր փոխվում։ Բայց հետո մի զարմանալի բան տեղի ունեցավ։

«Նայեք», - բղավեց Ալեքսը։ «Կապույտ երկնքի մի կտոր հայտնվեց»: Նրա ընտանիքը դուրս վազեց բակ։ Ամպերը հետզհետե հեռանում էին։

Մի քանի ժամից բոլոր ամպերը հեռացան։ Նույնիսկ գետնի ջրափոսերն էին չորացել։ Ալեքսը շտապեց դուրս՝ բակը զարդարելու։ Շուտով այդտեղ էին գալու պապիկն ու մյուս հյուրերը։

Երբ պապիկը եկավ, շատ զարմացավ։ Նա տեսավ լույսերը, գույնզգույն հոսքագծերը և բոլոր հյուրերին։ «Ամեն ինչ շատ գեղեցիկ է»,- ասաց նա: «Անչափ շնորհակալ եմ»:

Երեկույթը հենց այնպիսին էր, ինչպես Ալեքսն էր ուզում։ Նրանք պարում էին պապիկի սիրելի երգերի ներքո: Ուտելիքը համեղ էր, հատկապես կոկոսով քաղցր հացը: Ալեքսը նույնիսկ երգեց պապիկի հետ:

Երեկույթի լավագույն մասը, իհարկե, Siva Taualuga-ի պահն էր։ Այդ պարը միշտ կատարում էր օրվա ամենակարևոր մարդը։ Եվ դա, իհարկե, պապիկն էր:

Պապիկը վեր կացավ պարելու, բայց հետո նայեց Ալեքսին։ «Արի, միացիր ինձ, Ալեքս», - կանչեց նա։ Ալեքսը վեր թռավ ու պարեց պապիկի կողքին։ Ապա մյուսները նույնպես պարեցին։

Նկար
alt text
Նկար
alt text

Պապը թեքվեց՝ գրկելու Ալեքսին: «Դու այնպես արեցիր, որ իմ օրը հատուկ լինի այսօր», - ասաց պապը: «Սա կատարյալ տարեդարձ էր»։

Երեկույթի ավարտից հետո Ալեքսը նայեց երկնքին: Սև թանձր ամպերը վերադարձել էին։ Անձրև սկսեց տեղալ նրանց վրա։ Բայց այս անգամ Ալեքսը չանհանգստացավ։ Նա գիտեր, որ Երկնային Հայրն օգնել էր, որ տևական ժամանակ լավ եղանակ լիներ՝ պապիկի տարեդարձի համար:

«Շնորհակալություն լավ եղանակի համար», - աղոթեց Ալեքսը: «Եվ շնորհակալ եմ Քեզ, այսպիսի հրաշալի պապիկի համար»:

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Աուգուստո Զամբոնատոյի