Ընկեր
Ի՞նչ կա քո մտքում
Հունվար 2024 թ․


«Ի՞նչ կա քո մտքում» Ընկեր, հունվ․ 2024, 42։

Ի՞նչ կա քո մտքում

Երբ ես նպատակներ եմ դնում, վերջում մոռանում եմ դրանց մասին: Ինչպե՞ս իրականացնեմ իմ նպատակները:

—Դիմող՝ Ռեյկյավիկից

Հարգելի Դիմող,

Մի անհանգստացեք. Երբ խոսքը գնում է նպատակներ դնելու և մոռանալու մասին, դուք միակը չեք: Սա մի երևույթ է, որի դեմ շատ մարդիկ են պայքարում: Մենք բոլորս հեշտությամբ ենք նպատակներ դնում: Իրականում, գործի դժվար մասը այդ նպատակներին հասնելն է: Ահա մի քանի գաղափար՝ ձեզ օգնելու համար։

Սիրով՝

Ընկեր ամսագիր

  1. Երազիր մեծ բաների մասին, բայց սկսիր՝ փոքր նպատակներից։ Լավ է, երբ մարտահրավեր եք նետում ինքներդ ձեզ: Բայց հիշեք, որ փոքր նպատակները նույնպես զորավոր են: «Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6):

  2. Հատուկ նպատակներ դրեք։ «Ես կօգնեմ տնային գործերում»։ Սա ԼԱՎ նպատակ է, բայց մի քիչ անհասկանալի է։ «Ես կօգնեմ տնային գործերում՝ ամեն օր հավաքելով իմ իրերը»։ Սա հրաշալի նպատակ է։ Սա որոշակի է։ Սա ծրագիր է։

  3. Պատմեք ձեր նպատակի մասին: Խոսեք ձեր նպատակի մասին ծնողի, ուսուցչի կամ ընկերոջ հետ: Խնդրեք նրանց աջակցել ձեզ: Երբեմն անհրաժեշտ է, որ լինի ինչ-որ մեկը, ով կհետևի ձեր առաջընթացին և կքաջալերի ձեզ:

  4. Հիշեցումներ դրեք։ Եթե ցանկանում եք հիշել ձեր նպատակները, գրեք դրանք: Ձեր նպատակների թերթիկը դրեք այնպիսի մի տեղ, որտեղ ամեն օր կարող եք տեսնել: Գունազարդեք ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք։

  5. Հավատք ունեցեք։ «Մենք պետք է հավատք ունենանք առ Աստված»,- ասել է Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը: «Մենք պետք է հավատք ունենանք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Եվ ինչպիսի ծայրահեղ անհրաժեշտություն է՝ հավատք ունենալ ինքներս մեր հանդեպ»:* Դուք կարող եք դա անել: Աստված կօգնի:

Նկար
Alt text

Նկարը՝ Շոնա Ջ. Ք. Թեննիի

  • “Do Things That Make a Difference,” Ensign, June 1983, 71.