Ընկեր
Մորմոնի Գրքում զորություն կա
Հունվար 2024 թ․


«Մորմոնի Գրքում զորություն կա», Ընկեր, հունվ. 2024, 2-3։

Առաջին Նախագահությունից

Մորմոնի Գրքում զորություն կա

Հատված՝ «Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» ելույթից, Լիահոնա, նոյ. 2017, 60-63, և «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Լիահոնա, նոյ. 2018, 68-70։

Նկար
alt text

Երբ ես մտածում եմ Մորմոնի Գրքի մասին, միտքս է գալիս զորություն բառը: Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները:

Մորմոնի Գիրքը . . .

  • Եվս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին։ Շատ մարգարեներ, որոնք գրել են այն, տեսել են Հիսուս Քրիստոսին: Մորմոնի Գիրքը ներառում է նրանց վկայությունները Նրա մասին։

  • Հիշատակարան Նրա ծառայության մասին այն ժողովրդին, որը հին ժամանակներում ապրել է Ամերիկայում։

  • Ճիշտ է։

Մենք հրավիրում ենք ձեզ կարդալ Մորմոնի Գիրքը։ Կարդալու ընթացքում խորհուրդ կտամ նշել յուրաքանչյուր հատված, որը Փրկչի մասին է։ Այդպես անելով՝ դուք ավելի կմոտենաք Նրան։ Եվ փոփոխություններ, նույնիսկ հրաշքներ կսկսեն տեղի ունենալ։

Ինչպես գտնել Հիսուսին Մորմոնի Գրքում

Նկար
alt text

Նախագահ Նելսոնը մեզ հրավիրել է փնտրել Հիսուս Քրիստոսի անունը, երբ կարդում ենք Մորմոնի Գիրքը: Հիսուսը շատ անուններ ունի սուրբ գրություններում։ Ահա մի քանիսը, որոնք կարող եք փնտրել։

Նկար
Պատմություն PDF

Ձախ կողմում՝ Մեկ առ մեկ, ըստ՝ Վոլթեր Ռեյնի, աջ կողմի նկարը՝ Էյփրիլ Սթոտի