«Իմ սեփական վկայությունը», Ընկեր, հունվ․ 2024, 38:
Ձեր գրած հոդվածները
Իմ սեփական վկայությունը
Իմ անունը Քլոյի է, ես ինը տարեկան եմ։ Իմ նախասիրություններն են՝ խաղալ թենիս, երգել և նոր ընկերներ ձեռք բերել:
Ես սիրում եմ լինել եկեղեցում և սիրում եմ օգտակար լինել Երեխաների միության իմ դասարանում: Դրանից ես լավ եմ զգում։ Ես նաև սիրում ծառայել ուրիշներին։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը: Ես օգնեցի իմ կրտսեր քույր Աննային սովորել հեծանիվ վարել: Երբեմն ես օգնում եմ մայրիկիս լվանալ սպասքը:
Ես նաև սիրում եմ ընտանիքիս հետ կարդալ Մորմոնի Գիրքը: Մի օր, երբ կարդացի Ամմոնի պատմությունը, ես զգացի Սուրբ Հոգին իմ սրտում: Այդ երեկո ես իմ ընտանիքին ասացի. «Այժմ ես գիտեմ, թե ինչու են մարդիկ ասում, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Ես իմ սրտում զգացի, որ պատմությունները, որոնք մենք կարդում էինք Մորմոնի Գրքից, իրոք տեղի են ունեցել:
Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է։ Ես գիտեմ, որ Մորմոնի Գրքի պատմությունները ճշմարիտ են։ Ես գիտեմ, որ մարգարեները կանչված են Աստծուց: Ես գիտեմ, որ միսիոներները կարող են օգնել մեզ՝ հետևել Հիսուսին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։