Ընկեր
Ողջույններ Թաիլանդից
Հունվար 2024 թ․


«Ողջույններ Թաիլանդից» Ընկեր, հունվ․ 2024, 8-9։

Ողջույններ Թաիլանդից

Իմացեք Երկնային Հոր զավակների մասին, որոնք ապրում են ամբողջ աշխարհում:

Թաիլանդը երկիր է Հարավարևելյան Ասիայում։ Այնտեղ բնակվում է շուրջ 72 միլիոն մարդ։

Լեզու

Նկար
alt text

Երկրի պաշտոնական լեզուն թաիլանդերենն է: Թաիլանդերեն այբուբենն ունի 72 տառ:

Սոնգկրան փառատոն

Նկար
alt text

Թաիլանդում մարդիկ նշում են իրենց Նոր տարին աշխարհի ամենամեծ ջրային մրցումով: Նրանք ջուր են շաղ տալիս միմյանց վրա, որպեսզի հիշեն մաքրել վատ բաները։ Դա տևում է երեք օր։

Վագրի քարանձավ

Նկար
alt text

Վագրի Քարանձավ Տաճարը բուդդայական տաճար է, որտեղ շատ մարդիկ երկրպագում և աղոթում են: Այնտեղ հասնելու համար պետք է սարը բարձրանալ 1260 աստիճան ունեցող սանդուղքով։ Քարանձավում վագրի թաթերի հետքեր կան։

Լողացող շուկաներ

Նկար
alt text

Թաիլանդում մարդիկ կարող են գնումներ կատարել գետային նավերից՝ լողացող փոքրիկ խանութներից։ Գետերը մայրաքաղաքով շրջելու միջոցներից մեկն են: Շինություններից շատերն ամրացված են ձողերի վրա՝ որպեսզի ջրից բարձր մնան:

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մըքինզի Ռիկերսի