Ընկեր
Ներել ինչպես Նեփին
Հունվար 2024 թ․


«Ներել ինչպես Նեփին», Ընկեր, հունվ․ 2024, 4-5:

Ներել ինչպես Նեփին

Այզեան չէր ուզում մշտապես զայրացած լինել Ջոշի վրա։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Այզեան վազեց և գնդակը փոխանցեց իր թիմակից՝ Թիմոթիին: Նա տեսավ, թե ինչպես է Թիմոթին ոտքը հետ տանում և գնդակը խփում դարպասի ուղղությամբ:

«Գոլ»,- Բղավեց Թիմոթին, երբ գնդակը դիպավ ցանցին:

Այզեան ուրախացավ։ Նրանք հաղթել էին խաղը։

Երբ նա դուրս էր գալիս խաղադաշտից, իրեն հիանալի էր զգում: Բայց հետո մյուս թիմի երեխաներից մեկը՝ Ջոշը, նրան վիրավորական խոսք ասաց։

Նկար
alt text

Այզեան զարմացավ և վիրավորվեց։ Նա չգիտեր, թե ինչ ասեր։ Նա ներքև նայեց և դանդաղ քայլեց իր թիմակիցների մոտ։

«Մենք դա արեցինք»,- ասաց Թիմոթին։ «Հրաշալի փոխանցում էր, Այզեա»։

Բայց Այզեան ուրախ չէր։ Ոչ թե այդ խոսքի պատճառով, որ Ջոշն ասաց։ Նա տխուր էր և զայրացած։

Այդ օրվա երկրորդ կեսի ողջ ընթացքում Այզեան այնպես էր զգում, կարծես մի ծանր բեռ իրեն ներքև էր քաշում։ Նա Ջոշին այլևս չէր սիրում։

Երեկոյան՝ սուրբ գրությունների ժամին, Այզեան միացավ իր ընտանիքին։ Նա փորձում էր լսել, երբ քույրը կարդում էր։ Սակայն նա չէր դադարում մտածել այն մասին, թե ինչ ասաց Ջոշը։

Այզեան թերթեց իր Մորմոնի Գրքի էջերը։ Նա կանգ առավ 1 Նեփի գրքից մի հատվածի վրա։ Դա այն ժամանակի մասին էր, երբ Նեփիի եղբայրները չարությամբ էին վերաբերվում նրան։

«Եվ եղավ այնպես, որ ես անկեղծորեն ներեցի նրանց», - ասվում է սուրբ գրությունում։*

Նկար
alt text

Արդյոք Նեփին ներե՞ց իր եղբայրներին։ Մտածեց Այզեան։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք այդքան չա՞ր էին իր հանդեպ։

Այզեան մտածեց Ջոշի մասին։ Նա չէր ցանկանում հավերժ պահել Ջոշի հանդեպ ունեցած իր վատ զգացմունքները: Նա ընդամենը 10 տարեկան էր։

Այզեան ցանկանում էր Նեփիի նման լինել։ Նա կարող էր ներել Ջոշին, ինչպես Նեփին ներեց իր եղբայրներին: Եվ եթե Ջոշը նորից ինչ-որ ստոր բան ասեր, նա պարզապես կխնդրեր նրան չասել:

Նա ջերմ ու խաղաղ զգացում ունեցավ ներքուստ։ Կարծես Սուրբ Հոգին ասեր. «Դու ճիշտ ես վարվում»:

«Այզեա, դու ի՞նչ սովորեցիր այս սուրբ գրություններից», - հարցրեց մայրիկը։

Այզեան բարձրացրեց աչքերը։ «Կներեք, ես այլ սուրբ գրություն էի կարդում», - ասաց նա: Նա պատմեց իր ընտանիքին, թե ինչ էր տեղի ունեցել ֆուտբոլի խաղի ժամանակ։

Մայրիկն ու հայրիկը գրկեցին Այզեային: «Լավ չէ, որ Ջոշը չար է եղել քո հանդեպ»,- ասաց հայրիկը: «Այն, ինչ նա ասել է, ճիշտ չէ։ Սակայն բնական է, որ դու դրանից վիրավորվել ես։

Այզեան ժպտաց: «Շնորհակալություն։ Երկար ժամանակ ես շատ զայրացած էի։ Բայց հիմա, երբ կարդացի սուրբ գրությունները, չեմ ուզում զայրացած լինել նրա վրա: Ես ցանկանում եմ ներել նրան։ Եվ արդեն ինձ լավ եմ զգում»։

«Հրաշալի է», - մայրիկը նույնպես ժպտաց: «Ներելը միշտ չէ, որ հեշտ է։ Բայց դու ճիշտ ես: Արժե ներել»:

Այզեան նայեց իր սուրբ գրություններին: Դրանք օգնեցին իրեն։ Ծանր բեռի զգացումն անցել էր։ Փոխարենը՝ նրա սիրտը ջերմացել էր և խաղաղվել։

Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի