Ընկեր
Ես կարող եմ կարդալ սուրբ գրությունները
Հունվար 2024 թ․


«Ես կարող եմ կարդալ սուրբ գրությունները», Ընկեր, հունվ․ 2025, 12:

Կգնամ և կանեմ

Ես կարող եմ կարդալ սուրբ գրությունները

Նեփիի նման դուք կարող եք գնալ ու անել այն, ինչ Տերը պատվիրել է: (Տես 1 Նեփի 3.7):

Նկար
alt text

Նկարը՝ Քորի Էգբերտի

Դուք կարող եք սովորել սուրբ գրություններից բազմաթիվ եղանակներով։ Փորձեք ստորև տրված գաղափարներից մեկը կամ երկուսը։ Կարող եք գրել նաև ձեր սեփական գաղափարը։

  • Դիտեք սուրբգրային մի տեսանյութ։

  • Բեմադրեք սուրբգրային որևէ պատմություն։

  • Լսեք սուրբ գրությունները Gospel Library հավելվածում։

  • Նայեք սուրբ գրությունների պատմությունների գրքի նկարները։

Նկար
alt text

Երբ ես գնում եմ եկեղեցի, փորձում եմ հանգիստ սենյակ գտնել սուրբ գրությունների ընթերցանության համար: Ներքուստ ես ուրախ եմ լինում, երբ կարդում եմ սուրբ գրությունները: Իմ սիրելի սուրբգրային պատմությունը Հիսուսի ծննդյան պատմությունն է, քանի որ այն կարդալիս ես շատ ուժեղ եմ զգում Սուրբ Հոգու ներկայությունը:

Ջեք Վ., 10 տարեկան, Բրատիսլավա (Սլովակիա)

Աղոթեք և ծրագիր կազմեք, թե ինչպես եք ուսումնասիրելու սուրբ գրությունները: Գրեք ձեր ծրագիրը ստորև: