Ընկեր
Տաճարների քարտեր
Հունվար 2024 թ․


«Տաճարների քարտեր», Ընկեր, հունվ․ 2024, 22։

Տաճարների քարտեր

Ի՞նչ է տաճարը

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Բեյլի Ռիսի

Տաճարները գեղեցիկ շենքեր են, որտեղ մենք կարող ենք ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Յուրաքանչյուր տաճարի վրա գրված է՝ «Տիրոջ տունը»: Սա մեզ հիշեցնում է, որ տաճարը սուրբ է և տարբերվում է աշխարհի մյուս շենքերից։ Մարգարեները խոստացել են, որ մենք կարող ենք խաղաղություն զգալ տաճարի ներսում:

Բանկոկի (Թաիլանդ) տաճարը

  • Սա Թաիլանդի առաջին տաճարն է։

  • Այն վեց հարկանի է՝ ինը սյուներով։

  • Երբ տաճարը կառուցվում էր, փոթորիկն ու ջրհեղեղը գրեթե ողողեցին այն։ Բայց Սուրբ Հոգին հուշեց ծրագրի ղեկավարին՝ թե ինչ անել:

Սան Խոսեի (Կոստա Ռիկա) տաճարը

  • Սա Կենտրոնական Ամերիկայում կառուցված երկրորդ տաճարն է։

  • Այն պատրաստված է գեղեցիկ սպիտակ մեքսիկական մարմարից։

  • Տաճարը մոտ մեկ ժամ մեքենայի ճանապարհի հեռավորության վրա է գտնվում գործող հրաբխից: