Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 100


Բաժին 100

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Փերիսբուրգում, Նյու Յորք, 1833թ. հոկտեմբերի 12-ին (History of the Church, 1.416, 419–421): Այս երկու եղբայրները, մի քանի օր բացակայելով իրենց ընտանիքներից, մտահոգված էին նրանց համար:

1–4՝ Ջոզեֆն ու Սիդնին պետք է քարոզեն ավետարանը հոգիների փրկության համար. 5–8՝ Անհրաժեշտ ժամին նրանց կտրվի, թե ինչ պիտի ասեն. 9–12՝ Սիդնին պիտի լինի խոսնակը, իսկ Ջոզեֆը պիտի լինի հայտնողը և վկայության մեջ զորավորը. 13–17՝ Տերը պիտի բարձրացնի մաքուր ժողովուրդ, և հնազանդները կփրկվեն:

1 Ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ, իմ բարեկամնե՛ր աՍիդնի և բՋոզեֆ. Ձեր ընտանիքները բարվոք են. նրանք իմ ձեռքում են, և ես կվարվեմ նրանց հետ, ինչպես ինձ բարի է երևում. քանզի ինձանում է ողջ զորությունը:

2 Հետևաբար, հետևեք ինձ և լսեք խորհուրդը, որը ես կտամ ձեզ:

3 Ահա, տե՛ս, ես բազում ժողովուրդ ունեմ այս վայրում, մերձակա շրջաններում. և արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում:

4 Հետևաբար, ես՝ Տերս, թույլ եմ տվել, որ դուք գաք այս վայրը. քանզի ինձ այդպես էր նպատակահարմար հոգիների ափրկության համար:

5 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. աասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ.

6 Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին ատրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք:

7 Բայց ես պատվիրան եմ տալիս ձեզ, որ ինչ որ հայտարարում եք, դուք պետք է ահայտարարեք իմ անունով, սրտի հանդիսավորությամբ, բհեզության ոգով, բոլոր բաներում:

8 Եվ ես տալիս եմ ձեզ այս խոստումը, որ որքան որ դուք անեք այդ, աՍուրբ Հոգին կթափվի՝ վկայություն բերելով բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք:

9 Եվ ինձ նպատակահարմար է, որ դո՛ւ, իմ ծառա՛ Սիդնի, ախոսնակ լինես այս ժողովրդի համար. այո, ճշմարիտ, ես կկարգեմ քեզ այս կոչմանը, այսինքն՝ խոսնակ լինելու իմ ծառա Ջոզեֆի համար:

10 Իսկ նրան ես զորություն կտամ՝ զորավոր լինելու ավկայության մեջ:

11 Եվ ես քեզ զորություն կտամ՝ ազորավոր լինելու բոլոր սուրբ գրքերը մեկնաբանելիս, որպեսզի դու խոսնակ լինես նրա համար, իսկ նա բհայտնող լինի քեզ համար, որպեսզի դու իմանաս երկրի վրա իմ արքայությանը վերաբերող բոլոր բաների հաստատ լինելը:

12 Հետևաբար, շարունակեք ձեր ճամփորդությունը, և թող ձեր սրտերը ցնծան. քանզի ահա, տե՛ս, ես ձեզ հետ եմ, նույնիսկ մինչև վերջ:

13 Իսկ այժմ, ես տալիս եմ ձեզ մի խոսք աՍիոնի վերաբերյալ: Սիոնը պիտի բփրկագնվի, չնայած որ այն խրատվել է մի փոքր ժամանակով:

14 Քո եղբայրները՝ իմ ծառաներ Օրսոն աՀայդը և Ջոն Գոլդը, իմ ձեռքերում են. և որքան որ նրանք պահեն իմ պատվիրանները, նրանք կփրկվեն:

15 Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն. քանզի աբոլոր բաները միաժամանակ կգործեն նրանց բարիքի համար, ովքեր ուղիղ են քայլում, և եկեղեցու սրբագործման համար:

16 Քանզի ես ինձ համար ամաքուր մի ժողովուրդ կբարձրացնեմ, որն արդարությամբ կծառայի ինձ.

17 Եվ բոլորը, ովքեր ականչում են Տիրոջ անունը, և պահում են նրա պատվիրանները, պիտի փրկվեն: Ճիշտ այդպես: Ամեն: