«Թանկագին Մարգարիտ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Թանկագին Մարգարիտ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հուլիս 1835 - մարտ 1842
Թանկագին Մարգարիտ
Ավելի շատ սուրբ գրություններ Տիրոջից
Մի օր մի մարդ Եգիպտոսից մումիաներով եկավ Կիրթլենդ։ Մումիաների հետ կային ինչ-որ մագաղաթներ, կամ փաթաթված շատ հին թղթեր։ Մագաղաթները եգիպտական գրություններ էին պարունակում։ Այդ մարդը դրանք ցույց տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ջոզեֆը շատ հետաքրքրված էր գրությամբ։
Սրբեր, 1․219-20
Որոշ ընկերներ օգնում են Ջոզեֆին գնել մումիաներն ու մագաղաթները։ Մինչ Ջոզեֆը ուսումնասիրում էր գրությունը, Տերը հայտնեց նրան հնագույն գրություն, որ եկել էր Աբրահամից՝ աստվածաշնչյան մարգարեից։ Ընկերների օգնությամբ, ինչպես օրինակ Օլիվեր Քաուդերիի, Ջոզեֆը գրեց այն, ինչ Տերն ուսուցանեց իրեն Աբրահամի ուսմունքների մասին։
Սրբեր, 1․220
Աբրահամը մինչ մեր ծնվելը տեսել էր Երկնային Հոր հետ մեր կյանքի տեսիլքը: Նա տեսավ, որ Հիսուսը ընտրվել էր՝ լինելու մեր Փրկիչը։ Աբրահամը նաև սովորեց աշխարհի արարման մասին։ Սրբերը ոգևորված էին, որ ունեին Աբրահամից այս ուսմունքները։ Նրանք ուրախ էին, որ Տերը ցանկանում էր իրենց ավելին ուսուցանել։
Աբրահամ 2․6-11, 3-5, Սրբեր, 1․220
Աբրահամի գրությունները Թանկագին Մարգարիտ կոչվող սուրբ գրքի մաս դարձան։ Այս գիրքը գրություններ է պարունակում նաև Մովսեսից՝ աստվածաշնչյան մեկ այլ մարգարեից։ Այն ուսուցանում է ճշմարտություններ, որոնք բացակայում են Աստվածաշնչում։ Տերը ցանկանում էր, որ մարդիկ իմանան այս ճշմարտությունները, հետևաբար Նա կիսվեց դրանցով Ջոզեֆ Սմիթի հետ։
Թանկագին Մարգարիտը պարունակում է նաև Ջոզեֆ Սմիթի վկայությունը և 13 Հավատո Հանգանակները։ Ջոզեֆ Սմիթը գրել է այս բաները, որպեսզի աշխարհին ասի, թե ինչին են հավատում Վերջին Օրերի Սրբերը։ Թանկագին Մարգարիտը փոքր գիրք է, ինչպես մարգարիտն է փոքր, բայց այն անգին է։