«Թելին ծառայում է Տիրոջը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Թելին ծառայում է Տիրոջը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Ապրիլ 1844 - մարտ 1852
Թելին ծառայում է Տիրոջը
Եկեղեցու կառուցումը Թուբուայում
Թուբուայ անունով մի փոքրիկ կղզում ապրում էր Թելի անունով մի կին։ Տարբեր եկեղեցիների միսիոներներ երբեմն այցելում էին Թուբուայ, բայց սովորաբար նրանք շատ երկար չէին մնում։ 1844 թվականին մի օր Թելին ոգևորվեց՝ լսելով, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները ժամանել են Թուբուայ։
Վարդապետություն և Ուխտեր 1․1, 133․8
Միսիոներները ճամփորդում էին դեպի ավելի մեծ կղզիներ։ Բայց Թուբուայի բնակիչները ցանկանում էին, որ նրանք մնան և քարոզեն ավետարանը։ Թելին և նրա ամուսինը՝ Նաբոտան, ասացին, որ միսիոներները կարող են մնալ իրենց տանը։ Միսիոներներից մեկը՝ Էդիսոն Փրատը, համաձայնեց։
Սրբեր, 1․573-74
Թելին ու Նաբոտան իրենց ամբողջ ունեցածը կիսում էին Էդիսոնի հետ։ Նրանք նրան սովորեցրին խոսել իրենց լեզվով։ Էդիսոնը նրանց սովորեցրեց Հիսուս Քրիստոսի մասին։
Սուրբ Հոգին Թելիին և Նաբոտային ասաց, որ Փրկչի ավետարանը ճշմարիտ է։ Նրանք Թուբուայում առաջին մկրտվողներն էին։
Սրբեր, 1․573-74
Թելին, Նաբոտան և Էդիսոնը դարձան լավ ընկերներ։ Նրանք միասին ճանապարհորդեցին և ավետարանը սովորեցրին Թուբուայում և այլ կղզիներում։ Երբ մարդիկ փորձում էին Թուբուայի Սրբերին ասել, որ նրանք չպետք է միանային Եկեղեցուն, Թելին սուրբ գրություններից նրանց սովորեցնում էր, որ Եկեղեցին ճշմարիտ է։
Սրբեր, 2․27, 45
Թելին ցանկանում էր օգնել Թուբուայում ավելի շատ մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նա երաժշտություն էր գրում սուրբ գրությունների համար և մեծ խմբերի հրավիրում էր երեկոյան իր հետ երգելու։ Թելիի երգերը երգելը շատ մարդկանց օգնեց սովորել սուրբ գրություններից և հիշել իրենց սովորածը։
Վարդապետություն և Ուխտեր 25․12
Տարիներ անց Թուբուայ եկան ավելի շատ միսիոներներ, այդ թվում՝ Էդիսոնի ընտանիքը։ Թելին նրանց հյուրընկալեց իր տանը։ Նա աշխատում էր Էդիսոնի կնոջ՝ Լուիզայի հետ՝ Թուբուայի կանանց ծառայելու համար։
Սրբեր, 2․133-34
Որոշ ժամանակ անց միսիոներները ստիպված եղան լքել Թուբուայը և այլ կղզիներ։ Բայց Թելին շարունակում էր ուսուցանել և առաջնորդել Սրբերին։ Թելիի օրինակի և ծառայության շնորհիվ Թուբուայի Եկեղեցին ամուր մնաց։
Սրբեր, 2․150-51