Սուրբ գրությունների պատմություններ
Մարտին Հարրիսն օգնում է Ջոզեֆին


«Մարտին Հարրիսն օգնում է Ջոզեֆին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Մարտին Հարրիսն օգնում է Ջոզեֆին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1828 - 1829

Մարտին Հարրիսն օգնում է Ջոզեֆին

Սովորել վստահել Տիրոջը

Մարտին Հարրիսը և նրա կինը ողջունում են Ջոզեֆին և Էմմա Սմիթին:

Մի օր, երբ Ջոզեֆն ու Էմման ապրում էին Պենսիլվանիայում, նրանց այցելեց Մարտին Հարրիս անունով մի ընկեր։ Մարտինը մեծ ֆերմա ուներ Նյու Յորքում։ Նա գիտեր, որ Ջոզեֆն աշխատում էր ոսկե թիթեղների հետ։ Նա նախկինում օգնել էր Ջոզեֆին, և այժմ ուզում էր իմանալ, թե արդյոք ավելին կարող էր անել:

Սրբեր, 1․49

Մարտին Հարրիսի պատկերը խոշոր պլանով Նա կանգնած է Ջոզեֆի և Էմմա Սմիթների տան խոհանոցում։

Ջոզեֆն ու Էմման շնորհակալ էին։ Շատերը կարծում էին, որ Ջոզեֆը ստում է։ Լավ էր ունենալ Մարտինի նման ընկեր, որը հավատում էր, որ ոսկե թիթեղներն իրական են։

Սրբեր, 1․49

Ջոզեֆ և Էմմա Սմիթները կանգնած են իրենց տանը Մարտին Հարիսի հետ: Ջոզեֆն ու Մարտինը ձեռքում պահում են ձեռագրի էջերը։

Երբ Ջոզեֆը թարգմանում էր թիթեղները, Մարտինը գրի էր առնում նրա ասածները։ Մարտինը ոգևորված էր, որ օգնում էր Տիրոջը այս մեծ գործում։

Սրբեր, 1․50

Մարտին և Լյուսի Հարրիսները վիճում են իրենց ձիասայլի դիմաց։

Մարտինի կինը՝ Լյուսին, երջանիկ չէր։ Նա չէր հավատում, որ Ջոզեֆն իսկապես ուներ ոսկե թիթեղներ։ Նա կարծում էր, որ Ջոզեֆը խաբում է Մարտինին։ Նա ցանկանում էր, որ Մարտինը վերադառնա Նյու Յորք և դադարի օգնել Ջոզեֆին։

Սրբեր, 1․49-50

Ջոզեֆ Սմիթը` ձեռքին ձեռագրի էջ: Մարտին Հարրիսը խնդրում է Ջոզեֆին իրեն տալ ձեռագիրը, որպեսզի ցույց տա իր կնոջը։

Բայց Մարտինը շարունակում էր աշխատել Ջոզեֆի հետ։ Նա մտածում էր, որ եթե Լյուսին կարողանար կարդալ այն, ինչի վրա իրենք աշխատում էին, նա նույնպես կհավատար։ Նա հարցրեց Ջոզեֆին՝ արդյոք կարող էր վերցնել իրենց թարգմանած էջերը և տանել Նյու Յորք, որպեսզի ցույց տար իր կնոջը։ Ջոզեֆն ասաց, որ կաղոթի և կհարցնի Աստծուց։

Սրբեր, 1.50-51

Ջոզեֆ Սմիթն աղոթում է և հարցնում Աստծուն, թե արդյոք Մարտին Հարրիսը կարող է վերցնել ձեռագիրը։

Աստված ասաց նրան, որ թույլ չտար Մարտինին վերցնել էջերը: Մարտինը խնդրեց Ջոզեֆին կրկին աղոթել։ Ջոզեֆն աղոթեց և ստացավ նույն պատասխանը։ Բայց Մարտինն իսկապես ուզում էր ցույց տալ էջերն իր կնոջը, իսկ Ջոզեֆը ցանկանում էր օգնել իր ընկերոջը։ Ջոզեֆն աղոթեց երրորդ անգամ։ Այս անգամ Աստված Ջոզեֆին ասաց, որ նա ինքը կարող է որոշել, թե ինչ անել։

Սրբեր, 1․51

Մարտին Հարրիսը՝ ձեռագրի էջերը ձեռքին: Ջոզեֆ Սմիթը կանգնած է հետին պլանում, անհանգստացած հայացքով:

Ջոզեֆն ասաց Մարտինին, որ կարող է էջերը տանել Նյու Յորք, սակայն կարող է դրանք ցույց տալ միայն ընտանիքի որոշ անդամների։ Եվ նա պետք է վերադարձներ էջերը երկու շաբաթից: Մարտինը համաձայնեց և հեռացավ էջերի հետ։

Սրբեր, 1․51

Ջոզեֆ Սմիթը ծնկի է իջել իր մահացած երեխայի գերեզմանի մոտ:

Երբ Մարտինը հեռացավ, Ջոզեֆն ու Էմման երեխա ունեցան։ Բայց երեխան մահացավ, իսկ Էմման հիվանդացավ։ Էմման ու Ջոզեֆը շատ տխուր էին։

Սրբեր, 1․51-52

Ջոզեֆ Սմիթը գրկում է Էմմային:

Ջոզեֆն անհանգստացած էր Էմմայի համար: Նա նաև անհանգստացած էր Մարտինի համար։ Երկու շաբաթն անցել էր, իսկ Մարտինը չէր վերադարձել։ Էմման նույնպես անհանգստացած էր։

Սրբեր, 1․52

Մարտին Հարրիսը նստած է սեղանի շուրջը և զրուցում է Ջոզեֆ Սմիթի և նրա ծնողների հետ:

Էմման ասաց Ջոզեֆին, որ նա գնա Նյու Յորք՝ Մարտինին փնտրելու։ Ջոզեֆը հանդիպեց Մարտինին իր ծնողների տանը: Երբ Ջոզեֆը հարցրեց Մարտինին էջերի մասին, Մարտինը շատ տխրեց։ Նա ասաց, որ էջերը կորել են: Նա փնտրել էր ամենուր, բայց չէր կարողանում գտնել դրանք։

Սրբեր, 1․52-53

Էմմա Սմիթը գրկում է Ջոզեֆ Սմիթին:

Ջոզեֆը շատ տխրեց ու վախեցավ։ Նա գիտեր, որ սխալվել էր՝ թույլ տալով Մարտինին վերցնել էջերը։ Նա վերադարձավ տուն և պատմեց Էմմային պատահածի մասին։ Մորոնի հրեշտակը եկավ և վերցրեց ոսկե թիթեղները: Նա ասաց, որ եթե Ջոզեֆը խոնարհ լիներ և ապաշխարեր, կարող էր թիթեղները հետ ստանալ և կրկին թարգմանել։

Վարդապետություն և Ուխտեր 3.5-11, 10.1-3, Սրբեր, 1.53-54

Ջոզեֆ Սմիթը, ծնկի իջած իր մահճակալի մոտ, Աստծուց ներում է խնդրում։

Շաբաթներ շարունակ Ջոզեֆը մտածում էր, թե ինչ սխալ էր արել։ Նա աղոթեց և ներում խնդրեց։ Աստված ներեց նրան։ Նա ասաց Ջոզեֆին, որ էջերը գողացել են մարդիկ, որոնք փորձում էին կանգնեցնել Աստծո աշխատանքը: Բայց ոչ ոք չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը։ Աստված ծրագիր ուներ իր աշխատանքը շարունակելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 3․1–10, Սրբեր, 1․54–55

Ջոզեֆ և Էմմա Սմիթները խոսում են Մարտին Հարրիսի հետ: Ջոզեֆը սեղմում է Մարտին Հարրիսի ձեռքը:

Մորոնին վերադարձրեց թիթեղները Ջոզեֆին: Աստված ասաց Ջոզեֆին և Մարտինին, որ եթե նրանք խոնարհ լինեին և վստահեին Իրեն, կարող էին շարունակել օգնել Նրա աշխատանքին շատ առումներով: Նրանք կարող էին օգնել ի հայտ բերել Մորմոնի Գիրքն աշխարհին: Այս գիրքը կօգնի մարդկանց ամենուրեք ապաշխարել և հավատալ Հիսուս Քրիստոսին։

Վարդապետություն և Ուխտեր 3.16-20, 5.21-35, Սրբեր, 1.56-57