«Փարլի և Թանկֆուլ Պրատներ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Փարլի և Թանկֆուլ Պրատներ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Օգոստոս - սեպտեմբեր 1830
Փարլի և Թանկֆուլ Պրատներ
Հավատք՝ հետևելու Հոգուն
Փարլի Պրատը և Թանկֆուլ Պրատը զբաղվում էին հողագործությամբ Օհայոյում: Մի օր Փարլին զգաց, որ Հոգին իրեն ասում է թողնել իր տունը՝ մարդկանց Աստվածաշնչի մասին սովորեցնելու համար:
Սրբեր, 1․92
Փարլին և Թանկֆուլը վաճառեցին իրենց ագարակը։ Նրանք չգիտեին, թե ուր են գնալու, բայց վստահ էին, որ Աստված կօրհնի իրենց՝ Իրեն ծառայելու համար:
Սրբեր, 1․92
Փարլին և Թանկֆուլը վերցրին հագուստ ու գումար և նավ նստեցին։ Երբ նրանք ճանապարհորդում էին Նյու Յորքով, Հոգին հանձնարարեց Փարլիին իջնել նավից: Փարլին խնդրեց Թանկֆուլին շարունակել առանց իրեն: Նա խոստացավ շուտով վերադառնալ նրա մոտ: Նա զգաց, որ կա մի բան, որ Աստված ուզում էր, որ ինքն անի Նյու Յորքում:
Սրբեր, 1․92
Փարլին երկար ճանապարհ էր անցել: Վերջապես նա եկավ մի քարոզչի տուն։ Քարոզիչը պատմեց Փարլիին մի տարօրինակ գրքի մասին, որն ինչ-որ մեկը նվիրել էր նրան։ Այն եկել էր ոսկե թիթեղներից և գրվել վաղուց։ Այն կոչվում էր Մորմոնի Գիրք: Նյու Յորքում մի երիտասարդ թարգմանել էր այն Աստծո զորությամբ։
Սրբեր, 1․92
Փարլին շատ հետաքրքված էր։ Քարոզիչը Փարլիին ցույց տվեց գիրքը։ Ոգևորված Փարլին բացեց այն և սկսեց կարդալ: Անցան ժամեր, բայց նա չկարողացավ դադարել կարդալ, անգամ ուտել կամ քնել։ Տիրոջ Հոգին ասաց նրան, որ այն ճշմարիտ էր:
Սրբեր, 1․92–93
Փարլին այնքան շատ սիրեց Մորմոնի Գիրքը, որ ցանկացավ գտնել այն մարդուն, որը թարգմանել էր այն: Նա քայլեց դեպի Սմիթների ընտանեկան ֆերման, որտեղ հանդիպեց Ջոզեֆի եղբորը՝ Հայրումին: Նրանք ամբողջ գիշեր զրուցեցին։ Հայրումն ասաց Փարլիին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նա տվեց Փարլիին գրքի իր օրինակը։
Սրբեր, 1․93
Մինչ շարունակում էր կարդալ, Փարլին իմացավ, որ Հիսուս Քրիստոսը վաղուց այցելել էր Ամերիկայի ժողովրդին: Փարլին հասկացավ, որ Մորմոնի Գիրքն ավելին արժեր, քան աշխարհի բոլոր հարստությունները: Նա չէր համբերում վերադառնալ Թանկֆուլի մոտ և կիսվել նրա հետ այն ամենով, ինչ սովորել էր:
Սրբեր, 1․93, 3 Նեփի 11․1-12
Փարլին պատմեց Թանկֆուլին և իր ընտանիքի այլ անդամներին Մորմոնի Գրքի մասին։ Նա պատմեց, թե ինչ է այն սովորեցնում Հիսուս Քրիստոսի մասին: Թանկֆուլն ուրախ էր, որ Փարլին հետևեց Հոգուն և գտավ այն աշխատանքը, որն Աստծո կամքով նա պետք է աներ: Ինչպես Փարլին, Թանկֆուլը ստացավ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին անձնական վկայություն։
Սրբեր, 1․98–99