Սուրբ գրությունների պատմություններ
Մորոնի հրեշտակն այցելում է Ջոզեֆ Սմիթին


«Մորոնի հրեշտակն այցելում է Ջոզեֆ Սմիթին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Մորոնի հրեշտակն այցելում է Ջոզեֆ Սմիթին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1823

Մորոնի հրեշտակն այցելում է Ջոզեֆ Սմիթին

Սովորել սուրբ գրքի մասին

Ջոզեֆ Սմիթը նայում է իր տան պատուհանից:

Երեք տարի անցավ Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքից հետո: Ջոզեֆը վատ էր զգում այն սխալների պատճառով, որ թույլ էր տվել տեսիլքից հետո։ Նա խորհում էր, թե ինչ է զգում Աստված իր հանդեպ։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28-29, Սրբեր, 1․20

Ջոզեֆ Սմիթն աղոթում է իր մահճակալի մոտ։

Մի գիշեր, երբ բոլորը քնած էին, Ջոզեֆը որոշեց աղոթել։ Աստված նախկինում պատասխանել էր իր աղոթքներին, և Ջոզեֆը գիտեր, որ Նա կրկին կպատասխանի դրանց։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29; Սրբեր, 1.21-22

Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին։

Մինչ Ջոզեֆն աղոթում էր, սենյակը լցվեց լույսով։ Ջոզեֆը տեսավ մի հրեշտակի, որը կանգնած էր օդում՝ իր մահճակալի կողքին։ Հրեշտակն ասաց, որ իր անունը Մորոնի է։ Աստված էր ուղարկել իրեն։ Նա ասաց, որ Աստված ներել է Ջոզեֆին և աշխատանք ունի նրա համար։ Ամբողջ աշխարհում մարդիկ կիմանային Ջոզեֆի և Աստծո տված աշխատանքի մասին։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․30-33

Մորոնին պատմում է Ջոզեֆ Սմիթին ոսկե թիթեղներից պատրաստված գրքի մասին:

Մորոնին ասաց, որ ոսկե էջերից կամ թիթեղներից պատրաստված մի գիրք կա: Այն թաղված էր Ջոզեֆի տան մոտ գտնվող բլուրում։ Գիրքն Ամերիկա մայրցամաքում վաղուց ապրած մարդկանց մասին էր: Նրանք գիտեին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Մորոնին ասաց, որ Աստված կօգնի Ջոզեֆին թարգմանել գիրքը, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ այն։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․34, 46

Ջոզեֆ Սմիթը խոսում է իր հոր հետ Մորոնիի այցի մասին:

Մորոնին երեք անգամ այցելեց այդ գիշեր և հաջորդ օրը կրկին: Ջոզեֆը պատմեց իր հորը այն, ինչ տեսել էր։ Ջոզեֆի հայրը երջանիկ էր։ «Այդ տեսիլքը Աստծուց է եղել»,- ասաց նա Ջոզեֆին։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.35-50, Սրբեր, 1.22-25

Ջոզեֆ Սմիթը հայտնաբերում է ոսկե թիթեղները քարի տակ:

Ջոզեֆը գնաց դեպի բլուրը և մի ծանր քարի տակ գտավ ոսկե թիթեղները։ Երբ նա փորձեց վերցնել դրանք, մտածեց, թե որքան կարժենան դրանք։ Մորոնին եկավ և ասաց Ջոզեֆին, որ նա պատրաստ չէ վերցնել թիթեղները: Նա Ջոզեֆին հորդորեց ամեն տարի վերադառնալ այդ վայրը, մինչև որ պատրաստ լինի։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.51-54, Սրբեր, 1.25-27