Սուրբ գրությունների պատմություններ
Իսրայելի ճամբարը


«Իսրայելի ճամբարը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Իսրայելի ճամբարը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Նոյեմբեր 1833 - փետրվար 1835

Իսրայելի ճամբարը

Սովորել վստահել Տիրոջը

Սրբերը Միսսուրիում ապրում են վրաններում։

Սրբերը, որոնք ապրում էին Ինդիփենդենսում (Միսսուրի), օգնության կարիք ունեին։ Նրանք ջանասիրաբար աշխատել էին Սիոնը կառուցելու համար, ինչպես Աստված խնդրել էր։ Բայց քաղաքի մյուս մարդիկ չէին ուզում, որ նրանք այնտեղ լինեն։ Նրանք Սրբերին ստիպեցին լքել իրենց տները։

Սրբեր, 1․195

Ջոզեֆ Սմիթն իմանում է Միսսուրիի Սրբերի պայքարի մասին։

Ջոզեֆ Սմիթն ապրում էր Կիրթլենդում։ Նա իմացավ, թե ինչ էր պատահել Միսսուրիի Սրբերի հետ, և տխրեց։ Նա աղոթեց իմանալու, թե ինչ անել։ Տերը Ջոզեֆին ասաց, որ գտնի մարդկանց, որոնք իր հետ կգնան Միսսուրի։ Նրանք հույս ունեին, որ կառավարությունը կօգնի Սրբերին վերադարձնել իրենց տները։

Վարդապետություն և Ուխտեր 103․1-2, 11-20, 30-34, Սրբեր, 1․195-96

Իսրայելի ճամբարը պատրաստվում է օգնել Միսսուրիի Սրբերին։

Մոտ 100 մարդ կամավորագրվեց միանալ նրան։ Մարգարեն այս խումբն անվանեց Իսրայելի ճամբար։ Նրանք ոգևորված էին Միսսուրիի Սրբերին օգնելու համար։

Սրբեր, 1․197-99

Ջոզեֆը ողջունում է Բրիգամ Յանգին, Հեբեր Քիմբալին և Վիլֆորդ Վուդրուֆին

Բրիգամ Յանգը և նրա ընկեր Հեբեր Քիմբալը խմբի անդամներ էին։ Վիլֆորդ Վուդրուֆ անունով մի երիտասարդ եկավ օգնելու Նյու Յորքից։

Սրբեր, 1․197-98

Իսրայելի ճամբարի անդամները հանգստանում են։

Ավելի շատ մարդիկ միացան ճամբարին։ Նրանք մեկ ամիս ճամփորդեցին և անցան լայն գետը՝ մտնելով Միսսուրի։ Նրանք հոգնած էին և ցավեր ունեին։ Երկար ճամփորդությունը նաև որոշ մարդկանց հիասթափեցրել էր։ Նրանք դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու՝ Ինդեփենդենս քաղաք հասնելու համար։

Սրբեր, 1․200-201

Մի կին Ջոզեֆին ասում է, որ տղամարդկանց մի խումբ փնտրում է Իսրայելի ճամբարը։

Երբ նրանք շարունակում էին քայլել, մի կին կանչեց նրանց։ Նա ասաց, որ մի քանի տղամարդ գալիս են նրանց սպանելու։

Սրբեր, 1․203

Հինգ ձիավոր սպառնում են Ջոզեֆին և Իսրայելի ճամբարին։

Իսրայելի ճամբարը կանգ առավ գիշերելու գետի վերևում գտնվող բլրի վրա։ Երբ նրանք ճամբար սարքեցին, հինգ տղամարդ ձիերով մոտեցան նրանց։ Նրանք պարծենում էին, որ ևս 300 տղամարդ գալիս են՝ ճամբարի վրա հարձակվելու։ Իսրայելի ճամբարի շատ անդամներ անհանգստացան։ Ջոզեֆն ասաց նրանց, որ հավատան, որ Աստված կօգնի իրենց։

Սրբեր, 1․203

Ջոզեֆը և մյուսներն ապաստան են գտնում մի եկեղեցում։

Շուտով երկինքը խավարեց մոխրագույն ամպերով։ Հորդ անձրև սկսեց տեղալ։ Գետը վարարեց։ Քամին ծառեր տապալեց։ Կայծակը փայլեց երկնքում։ Ջոզեֆը և մյուսները գտան մի փոքրիկ եկեղեցի, որտեղ կարող էին ապահով լինել։ Նրանք ամբողջ գիշեր երգում էին օրհներգեր։ «Աստված է կանգնած այդ փոթորկի հետևում»,- Ջոզեֆն ասաց։

Սրբեր, 1․203-4

Ջոզեֆն Իսրայելի ճամբարի անդամներին ասում է, որ նրանք կարող են տուն գնալ։

Փոթորիկը կանգնեցրել էր նրանց վրա հարձակվել ցանկացող մարդկանց։ Ճամբարը անվտանգ էր։ Բայց կառավարությունն ասաց, որ չի օգնի Սրբերին։ Տերը Ջոզեֆին ասաց, որ Իսրայելի ճամբարը կարող է տուն վերադառնալ։ Սրբերը պետք է կառուցեն Սիոնը՝ պահելով Աստծո պատվիրանները։ Նա խոստացավ, որ «կպատերազմի Սիոնի պատերազմները»:

Վարդապետություն և Ուխտեր 105․1-19, Սրբեր, 1․204-5

Իսրայելի ճամբարի անդամները զրուցում են միմյանց հետ։

Ճամբարի որոշ անդամներ վրդովվեցին՝ լսելով սա։ Նրանք տխուր էին, որ չկարողացան կռվել Սիոնի համար։ Ոմանք կարծում էին, որ Իսրայելի ճամբարը ձախողվել էր։ Բայց ուրիշները, ինչպես Բրիգամ Յանգը, Հեբերը և Վիլֆորդը, շնորհակալ էին Մարգարե Ջոզեֆի հետ լինելու և նրանից սովորելու հնարավորության համար։

Սրբեր, 1․205-6

Բրիգամ Յանգը ձեռնադրվում է որպես Հիսուս Քրիստոսի Առաքյալ։

Ավելի ուշ Տերն ասաց, որ Ջոզեֆ Սմիթիը կանչի Տասներկու Առաքյալների՝ Իր Եկեղեցին առաջնորդելու համար։ Առաքյալները կլինեին Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաները ամբողջ աշխարհում։ Տասներկու Առաքյալներից ութը Իսրայելի ճամբարի անդամ էին։ Ջոզեֆի հետ ծառայելն օգնեց նրանց պատրաստվել այս կարևոր կոչմանը։

Վարդապետություն և Ուխտեր 18․26-27, 107․23, Սրբեր, 1․214-17