Սուրբ գրությունների պատմություններ
Նյուել և Էն Ուիթնիները հանդիպում են Մարգարե Ջոզեֆին


«Նյուել և Էն Ուիթնիները հանդիպում են Մարգարե Ջոզեֆին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Նյուել և Էն Ուիթնիները հանդիպում են Մարգարե Ջոզեֆին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Հոկտեմբեր 1830 - փետրվար 1831

Նյուել և Էն Ուիթնիները հանդիպում են Մարգարե Ջոզեֆին

Հավատքով աղոթքները պատասխանվում են Տիրոջ կողմից

Էն և Նյուել Ուիթնիներն աղոթում են։

Էն և Նյուել Ուիթնիները խանութ ունեին Կիրթլենդում (Օհայո)։ Էնը եկեղեցի գնալով կամ Տիրոջ մասին սովորելով չի մեծացել, բայց նա ուզում էր ճանաչել Նրան։ Էնը Նյուելի հետ ամուսնանալուց հետո միասին շատ անգամներ են աղոթել և խնդրել Տիրոջը, որ առաջնորդի իրենց։

Սրբեր, 1․111-12

Էնը և Նյուելը տեսիլք են տեսնում։

Մի երեկո, իրենց աղոթքի ընթացքում, Էնը և Նյուելը տեսիլք տեսան։ Տեսիլքում մի ամպ իջավ իրենց տան վրա։ Աստծո Հոգին լցրեց նրանց։ Ամպը պարուրեց նրանց։ Ապա նրանք մի ձայն լսեքին երկնքից։ Այն նրանց ասաց․ «Պատրաստվեք ստանալու Տիրոջ խոսքը, քանզի այն գալիս է»։

Սրբեր, 1․111

Էնը Փարլի Պրատից սովորում է ավետարանի մասին։

Որոշ ժամանակ անց Փարլի Պրատը եկավ Կիրթլենդ։ Նա և իր զուգընկերները ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Հենց որ Էնը լսեց այն, ինչ նրանք ուսուցանում էին, նա իմացավ, որ այն ճշմարիտ է։ Նա գնաց տուն, որպեսզի Նյուելին պատմեր նորությունը։ Շուտով նրանք մկրտվեցին։

Սրբեր, 1․112

Ջոզեֆ և Էմմա Սմիթները հանդիպում են Էնի և Նյուելի հետ։

Երկու ամիս անց մի տղամարդ և մի կին գալիս են Նյուելի խանութ։ Նյուելը չէր ճանաչում նրանց, բայց տղամարդը սեղմեց Նյուելի ձեռքը և նրան դիմեց իր անունով։ Տղամարդն ասաց․ «Ես մարգարե Ջոզեֆն եմ»։ Նա բացատրեց, որ Տերը պատասխանում էր Նյուելի աղոթքներին։ Նա ուղարկել էր Էմմային և Ջոզեֆին՝ հանդիպելու Էնին և Նյուելին։

Սրբեր, 1․113

Էնը և Նյուելը հրավիրում են Ջոզեֆին և Էմմային, որպեսզի իրենց հետ մնան։

Նյուելը և Էնը գիտեին, որ իրենց տեսիլքը իրականանում էր։ Նրանք խնդրեցին Ջոզեֆին և Էմմային՝ մնալու իրենց հետ, իրենց տանը։ Էնը և Նյուելը սիրում էին Հիսուսին և Նրա ավետարանը։ Այն ամենն, ինչ նրանք ունեին, տվեցին Սրբերին և Փրկչի Եկեղեցուն։

Վարդապետություն և Ուխտեր 38․23-27, 34-42, Սրբեր, 1․114